ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթաթոշակի մրցույթ՝ Ռումինիայի բուհերում սովորելու նպատակով

Մարտի 21, 2026

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրի մեկնարկը։

Ծրագրի ընթացակարգային կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր թեկնածու անձամբ պետք է ներկայացնի առցանց դիմում՝ մուտք գործելով https://studyinromania.gov.ro հարթակ և սեղմելով “Apply the MFA Scholarships” կոճակը կամ անմիջապես մուտք գործի https://scholarships.studyinromania.gov.ro կայք:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը: Կրթաթոշակները չեն տրամադրվում ընդհանուր բժշկության, ատամնաբուժության և դեղագիտության բնագավառներում։

Թարմացվող տեղեկատվությունը հասանելի է Ռումինիայի ԱԳ նախարարության կայքում՝ հետևյալ հղումներով.

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն