Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար):
Ընտրված թեկնածուների հետ ՅՈւՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ),
նվազագույնը մագիստրոսական աստիճան,
անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից երկու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն)
Թեկնածուների դիմումներն անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկտեմբերի 23-ը փոխանցել ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին (էլ. հասցե՝ natcom.am@natcom.unesco.org)։
Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
անձնագրի պատճեն,
մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրանսերենով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց