Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1183/11001-19
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001 «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառումն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ մարզերի` հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցներին` ուսումնական հաստատության աղետների ռիսկի կառավարման պլանների` ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար:
Մրցույթն անցկացվելու է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունված «Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:
Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ ներբեռնել նախարարության պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. օգոստոսի 5-ը, ժամը 13:00-ը (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 3-րդ հարկ, 304 սենյակ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան