«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն արհեստական բանականության տեխնոլոգիական “Technovation Families” ծրագրի հայաստանյան «Տեխնովացիա Ընտանիքներ Հայաստան» մրցաշրջանի սկիզբը:
Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին մասնակցելու “Technovation Families” ծրագրին, այն է՝ սովորել, փորձել և ստեղծել արհեստական բանականություն:
“Technovation Families”–ը “Technovation” շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել ընտանիքներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով արհեստական բանականության վերաբերյալ ստացած գիտելիքներն ու հմտությունները:
“Technovation Families” միջազգային ծրագիրը համագործակցում է UNESCO, UN Women կազմակերպությունների հետ և հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo ընկերությունների կողմից:
Ծրագրին միանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի իմացությունը ընտանիքի որևէ անդամի կողմից, ցանկալի է ծանոթ լինել App Inventor կամ Scratch միջավայրին, նախնական արհեստական բանականության գիտելիքի իմացության անհրաժեշտություն չկա: Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական նոր գիտելիքներ ու հմտություններ:
- 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները կձևավորեն «կրտսեր» խմբի թիմեր, մասնակից երեխաների տարիքը 2020թ. հունվարի 1–ին չպետք է գերազանցի 11-ը։
- 12-16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները կձևավորեն «ավագ» խմբի թիմեր, մասնակից երեխաների տարիքը 2020թ. հունվարի 1–ին չպետք է գերազանցի 16-ը։
Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից մասնակցության հայտը, և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև 2019թ-ի հոկտեմբերի 29–ը:
Դասընթացները կսկսվեն նոյեմբերի 1-ից:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 055 788 554; 098 225 581; 091 225 535 հեռախոսահամարներով:
«Հարգելի՛ գործընկերներ, երկրաչափական պատկերների ուսուցումը տարրական դպրոցում պահանջում է բարձր վիզուալիզացիա և ինտերակտիվություն: Թեմայի ամփոփիչ փուլում ես կիրառում եմ Google Forms հարթակով պատրաստված ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Ինչո՞ւ հենց այս ձևաչափը. Ակնթարթային…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
📫Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…
Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց