Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման փուլը:
Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն գրագիտության խթանման գործում։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փոխակերպում» խորագրով: Մրցանակի համար հայտերը հնարավոր է ներկայացնել միայն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով։
Յուրաքանչյուր երկիր «Սեժոնգ թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և մրցանակի պաշտոնական կայքէջից՝ https://en.unesco.org/themes/literacy/prizes:
Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը մինչև 2022 թվականի հունիսի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3NLEkny:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…