ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասընթացի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 26, 2016

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը: 

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է եռօրյա դասընթաց սույն թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Գյումրի քաղաքում:

Դասընթացին հրավիրվում են մասնակցելու Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ մանակավարժները, որոնք դասավանդում են «Հասարակագիտություն», «Իրավունք» և «Պատմություն» առարկաները:

Դիմել կարող են մինչև 30 տարեկան դասավանդողները:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել էլ. նամակ audio.visual@yahoo.com հասցեին՝ նշելով
*անուն, ազգանունը,
*տարիքը,
*էլ.հասցեն, բջջային հեռախոսահամարը,
*դասավանդվող առարկան,
*մարզը, 
*կրթական հաստատության համարը:

Նամակի վերնագրի դաշտում (subject, тема) նշե՛ք Մասնակցության հայտ արտահայտությունը:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:

Ծանուցում
Մասնակիցների փոխադրման, կացության, և սննդի ծախսերը կհոգա «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն:

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…

  • Ձոն Ակսել Բակունցին/աքրոստիքոս/

    Թեմայի հեղինակ՝ Իվետտա

    Արցունքի պես ջինջ ու մաքուր բանաստեղծ, Կոմիտասյան հանգով երգող բանաստեղծ, Սարյանական երանգների ցոլքով անեղծ, Երկինք հասնող քո ծիրանի փողի կանչով Լեռնացրել ես հայի սրտում ուժ ու կորով: Բայց բանտարկեց ու…

  • Երբ նույն չափանիշը չի նշանակում նույն հնարավորություն

    Թեմայի հեղինակ՝ Իրիցյան Քրիստինե

    12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հայոց լեզու առարկան միաժամանակ անցնում են թե՛ ռուսական բաժնում, թե՛ հայկական բաժնում սովորող աշակերտները: Սակայն այս «միաժամանակությունը» իրականում բերում է լուրջ բարդությունների: Ուսուցիչը կրկնության փոխարեն հաճախ…

  • ԿԱՊԿՈՒ ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱՊՐՈՑԵՍՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ AniMkrtchyan

    Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…

  • Ինչպե՞ս սիրել ընթերցանությունը

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…