ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար

Հունիսի 08, 2026

Վիետնամի Սայգոնի միջազգային համալսարանը (SIU) 2026–2027 ուսումնական տարվա համար ՀՀ ուսանողներին տրամադրում է հետևյալ կրթաթոշակային ծրագրերը`

  • SIU նախագահի կրթաթոշակ (լրիվ կրթաթոշակ)

100% ուսման վարձավճարի փոխհատուցմամբ (շուրջ 275.27-748.26 միլիոն վիետնամական դոնգ), ինչպես նաև ամսական 2,000,000 դոնգ նպաստ (ընդհանուր առմամբ 80 միլիոն դոնգ արժողությամբ ամբողջ դասընթացի համար)

  • 40% ուսման վարձավճարի փոխհատուցմամբ կրթաթոշակ

Կիրառելի է SIU-ի ակադեմիական ծրագրերով ընդունվող միջազգային ուսանողների համար:

Ուսանողների համար կազմակերպվում է վիետնամերենի ուսուցման ծրագիր, որն իրականացնում է SIU լեզուների և տեխնոլոգիաների կենտրոնը (CLT):

Ավարտելուց հետո ուսանողները կանցնեն գնահատում՝ լեզվի իմացության չափանիշներին համապատասխանելու համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. հուլիսի 15-ը։

Սայգոնի միջազգային համալսարանի և իրականացվող կրթաթոշակային ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև ներկայացված հղումներից.
https://siu.edu.vn/en/about/
https://tinyurl.com/eujwv4x6

Ընդունելության հետ կապված հարցերի պարզաբանման համար կապ հաստատել՝

Հեռ.: (+84) 28 3620 3932

Թեժ գիծ: (+84) 766 88 38 99 | (+84) 386 809 521 |(+84) 931 475 077

Էլ. փոստի հասցե: admission@siu.edu.vn

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն