ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հայտարարում է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ մեկնարկը

Հունիսի 02, 2017

AITC, EIF-ը հայտարարում է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ մեկնարկ 4 ուղղություններով`

Scratch / Աղուէս (10-13 տարեկանների համար)

Graphic Design (12-17 տարեկանների համար)

Web Design (13-17 տարեկանների համար)

Java Programming (15-17 տարեկանների համար)

Սա հուսալի հարթակ կհանդիսանա հետագայում IT ոլորտում Ձեր երեխաների գիտելիքների խորացման և նորարարությունների ձեռքբերման համար: 

4 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՃԱՌ #AITC #EIF ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՀԱՃԱԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ.
1. Մեզ մոտ դասավանդող ուսուցիչներն ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Ուսուցման ընթացքում կիրառվող թիմային աշխատանքները հետագայում կօգնեն մասնակիցներին աշխատել IT մեծ ընկերություններում:
2. Ուսուցման ծրագրերը մշակվել են համաշխարհային IT շուկայի պահանջներին համապատասխան:
3. Մեզ մոտ Ձեր երեխան ձեռք կբերի IT ոլորտում կիրառելի ակտուալ, գործնական գիտելիքներ և փորձ, կկարողանա ինքնուրույն պատրաստել իր պրեզենտացիան, ինչը նրա համար մրցունակ առավելություն կհանդիսանան իր դասընկերների շրջապատում:

4. Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման, խաղերի, անգլերեն դասընթացների և ոլորտային սեմինարների տեսքով: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպելու ՀՀ-ի առաջատա ր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ 
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: 
Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 556810:

ԳՐԱՆՑՎԵԼ՝
http://www.armindia.am/arm/online_registration/

Դասընթացների անցկացման, ծրագրերի, դասախոսների և այլ տեսակ ինֆորմացիայի համար կարող եք`

Այցելել ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ՝ 1-ին հարկ
Զանգահարել մեզ 010 | 93 55 68 10 հեռախոսահամարով
Այցելել www.AITC.am և ծանոթանալ յուրաքանչյուր դասընթացի ծրագրին:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…