ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար

Մարտի 03, 2020

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայության «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում առաջարկվում է վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար:

Առաջարկվող ծրագրերն այս տարի հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես՝ որոնցում տրամադրվում է Գերմաներենի լեզվի դիպլոմ: Ծրագրին կարող են դիմել նաև այլ դպրոցների ուսուցիչներ, եթե նրանք բավարարում են ծրագրի պայմաններին։ Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնել իրենց լեզվական և Գերմանիայի վերաբերյալ երկրագիտական գիտելիքները, այլ նաև կծանոթանան այլ հիմունքներով գործող դպրոցներին, նորարարական այնպիսի դասավանդման ձևերին, ինչպիսիք են ներառականությունը կամ «Լեզվի շարունակական ուսուցում», ինչպես նաև ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի վերաբերյալ:

Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.

  1. Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմանե-րենի այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրա-գիրը կանցկացվի 2020թ. նոյեմբերի 8 – 28-ը (ժամանման և վերադարձի օրերը):
  2. 14-օրյա վերապատրաստական դասընթացներ, որոնք կիրականացվեն 2020թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը ժամանակահատ-վածում գերմաներենի այն ուսուցիչների համար, ովքեր ունեն դասա-վանդման առնվազն եռամյա փորձ և դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաս-տատված չէ:

Թվարկված մասնակցային պայմաններից բացի հավակնորդները պետք է հնարավորինս գտնվեն իրենց մասնագիտական առաջընթացի սկզբնական փուլում, Գերմաներենը, որպես օտար լեզու կամ գերմաներենով դասավանդվող որևէ այլ առարկա դասավանդեն շաբաթական առնվազն 12 ժամով, ունենան գերմաներենի լավ կամ գերազանց գիտելիքներ (Եվրոպական դասակարգման C1 մակարդակ), Հայաստանում մասնակցած լինեն գերմանալեզու վերապատրաստման դասընթացի և վերջին երկու տարում մասնակցած չլինեն Գերմանիայում իրականացված որևէ վերապատրաստման:

Մանկավարժական փոխանակման ծառայությունը ստանձնում է հյուրընկալ դպրոցներում իրականացվող հոսպիտացիոն ծրագրի կեցության, նաև վերա-պատրաստման ծրագրի ծախսերը, ինչպես նաև հիվանդությունների, դժբախտ դեպքերի և հատուցած վնասներից բխող պատասխանատվության ապահո-վագրության ծախսերը ծրագրերի ողջ ժամանակահատվածում: Բացի այդ՝ մասնակիցներն օժանդակ միջոցներ կստանան՝ ճամփորդական ծախսերը հոգալու համար:

Երկու ծրագրերի համար էլ դիմումները և փաստաթղթերը պետք է դեսպանություն ներկայացվեն ամենաուշը մինչև 04.03.2020թ.՝ ժամը 16.00:

2020թ. մարտի 11-ին կկայանա ընտրական բանավոր փուլը:

Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացրած հայտերը քննության չեն առնվի:

Լրացվելիք դիմումաթերթիկները, ինչ-պես նաև մանրամասն տեղեկություններ մասնակցային պայմանների վերաբերյալ կարելի է ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից www.eriwan.diplo.de :

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…