ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարաններում ուսանելու նպատակով

Սեպտեմբերի 03, 2025

«Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակում հայտարարվում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով:

Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք կնպաստեն Հայաստանում քաղաքականության մշակման կամ իրագործման գործընթացի բարելավմանը՝ կայուն զարգացման խնդիրներ լուծելու և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հեռանկարով։ Ուսման շրջանակում հետազոտական աշխատանքը ևս պետք է առնչվի կառավարության՝ կայուն զարգացման քաղաքականության բարելավմանը նպաստող թեմաներին։

Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2026թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։

Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2026թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։

Թեկնածուներն ընտրվելու են ՃՄՀԳ-ի կողմից, այնուհետև վերջիններս հանձնելու են ընդունելության քննություններ՝ ըստ համալսարանների պահանջների (տրամադրված ցանկից թեկնածուները կարող են ընտրել 3 համալսարան)։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ճապոնական կողմը։

Ծրագրով հետաքրքրված անձինք կարող են մինչև հոկտեմբերի 15-ը՝ jica.arm.r@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկելով լրացված հայտադիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 568805, +374 77 710760 հեռախոսահամարներով (ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյան, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: