«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան Բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Այն նախագծային կրթություն է։
Ո՞ւմ համար է ծրագիրը
«Այբ» հիբրիդային կրթությունը նախագծված է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց մոտ գործնական մտածողության, հետազոտական և վերլուծական հմտությունների ձևավորումն ու զարգացումը, երկրին նվիրված, սեփական ինքնությանն ու արժեքներին հաղորդակից երիտասարդների համայնքի ձևավորումը։
Ծրագրի տևողությունը
Կրթական ծրագրի տևողությունը 18 ամիս է։ Ծրագիրը մեկնարկում է 2021 թվականի նոյեմբերի 1-ից և ավարտվելու է 2023-ի մայիսին։
Ծրագրի սկզբունքը
«Այբ» հիբրիդային կրթության սկզբունքը գործնական աշխատանքով գիտելիքներ յուրացնելն է։
Աշակերտի շաբաթական զբաղվածությունը՝
Շաբաթական մինչև 10 ժամ։
Կրթական ծրագրի առավելությունները՝
Իրական խնդիրների լուծում
Տարբեր առարկաներից գիտելիքների համադրված կիրառում
«Փափուկ» հմտությունների զարգացում՝ թիմային աշխատանքի միջոցով
Նախագծի ուղղությունից կախված՝ մեկ մասնագիտական առարկայի խորացված ուսուցում
Ապագա մասնագիտությունն ընտրելու փորձադաշտ
Քաղաքացիական ակտիվության և հասարակական կյանքին մասնակցության խթանում։
Ծրագրի ձևաչափը
«Այբ» հիբրիդային կրթությունն անցկացվելու է մեծամասամբ առցանց։ Կրթությունն ամբողջովին անվճար է։ Նախատեսվում է ընտրել մինչև 120 մասնակցի։ Մասնակիցներից կկազմվեն նախագծային թիմեր։ Յուրաքանչյուր թիմ կունենա մեկ ղեկավար, որը կուղղորդի և կաջակցի թիմին նախագծի ամբողջ ընթացքում:
Ծրագրի բաղադրիչները
Բնագիտամաթեմատիկական ոլորտում կիրառական կամ հետազոտական նախագծի իրականացում՝ թիմերով
Աշակերտի ընտրությամբ նշված առարկաներից մեկից առարկայական դասընթաց՝ միջազգային ճանաչում ունեցող քննությունն հանձնելու հնարավորությամբ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ՏՀՏ)
«Ստեղծարար մտածողություն, նախագծերի կառավարում և հետազոտական հմտություններ» դասընթաց,
Դասախոսություն-հանդիպումներ հեղինակավոր խոսնակների հետ
«Ինքնություն և արժեքներ» դասընթաց
Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ, այցեր
Համայնքային հավաքներ, քննարկումներ։
Ի՞նչ հմտություններ է սովորեցնելու «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը
Վերլուծական մտածողություն
Հանրային, անձնական, թիմային պատասխանատվություն
Համագործակցություն
Հետազոտական հմտություններ
Ինքնակառավարում և ինքնակազմակերպում
Ինքնավերլուծություն և կողմնորոշվելու կարողություն
Նախաձեռնողականություն
Հաղորդակցություն
Ստեղծարարություն։
Ինչպե՞ս դիմել
«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին կարելի է դիմել՝ լրացնելով առցանց դիմումը՝ https://ahl.ayb.am/։
Դիմելու վերջնաժամկետը
Առցանց դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 29-ը, ժամը 23:59-ը։
Նյութի աղբյուրը. Այբ կրթական հիմնադրամ
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց