ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոլումբիայում սովորելու հնարավորություն

Հունիսի 04, 2026

Կոլումբիայի Հանրապետության արտասահմանյան կրթական վարկերի և տեխնիկական հետազոտությունների ինստիտուտը (ICETEX) հրավիրում է օտարերկրյա քաղաքացիներին՝ մասնակցելու կրթաթոշակային ծրագրին։

Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի հունիսի 5-ը։

Կրթաթոշակային ծրագրի պայմանների, մասնակցության չափանիշների, ընդունելության ժամանակացույցի և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://web.icetex.gov.co/becas/beca-colombia-extranjeros։

Դիմումները ներկայացվում են առցանց՝ վերոնշյալ հղմամբ հասանելի էլեկտրոնային հարթակի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում (նստավայրը՝ ք. Մոսկվա) Կոլումբիայի Հանրապետության դեսպանության հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ erusia@cancilleria.gov.co։

Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են նաև կից փաթեթում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն