Պարադիգմա կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա Էդքեմփի շրջանակներում, «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ներառող կրթությունը գործնականում» խորագրով Համայնքային գիտաժողով (Էդքեմփ) 2021թ.:
Գիտաժողովի նպատակն է.
Գիտաժողովին կարելի է մասնակցել որպես խոսնակ և որպես մասնակից։
ՈՐՊԵՍ ԽՈՍՆԱԿ գրանցվելու դեպքում հայտատուն պետք է նկատի ունենա, որ գիտաժողովի` իր սեկցիան ընտրած մասնակիցների (այլ մասնագետների, մանկավարժների) հետ պետք է անցկացնի իր առարկայի որևէ թեմայով դաս` ցուցադրելով ինտերակտիվ ու ներառող դասավանդում։ Եթե խոսնակը աջակցող թիմի ներկայացուցիչ է (լոգոպեդ, հոգեբան, հատուկ մանկավարժ կամ այլ նեղ մասնագետ), ապա մասնակիցների (կամ նրանցից մեկի/մի քանիսի) հետ պետք է անցկացնի մասնագիտական միջամտության մեկ պարապմունք` կիրառելով նոր, արդյունավետ մոտեցում/տեխնիկա։
Բոլոր հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կազմկոմիտեին կներկայացնեն ցուցադրվելիք տեխնիկան։
Ցուցադրվող ցանկացած մոտեցում պետք է լինի գիտափորձով արդյունավետությունը ապացուցած, փաստահենք։ Հեղինակային իրավունքի հետ առնչվող խնդիրներից խուսափելու համար չափազանց կարևորվում են հեղինակներին արվող հղումները։
Խոսնակների գրանցման հայտը ստորև՝
https://docs.google.com/.../1cR6q6241umNAx3LkyqA.../edit...
Գրանցման վերջնաժամկետը` 15.08.21թ.
ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԿԻՑ գրանցվել կարող են մանկավարժներն ու աջակցող թիմերի ներկայացուցիչները։
Մասնակիցների գրանցման հայտը ստորև՝
Գրանցման վերջնաժամկետը` 15.09.21թ.
Լրացուցիչ տեղեկատվության, մասնակիցների հայտին հետևելու և գրանցվելու համար պետք է հետևել` «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի և Պարադիգմա կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջերին։
Էջերի հղումները` ստորև։
Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…
Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել հասարակագիտության դասավանդման գործընթացում բանավեճի մեթոդի կիրառումը, քանի որ դա դիտարկում եմ ոչ թե որպես սովորական մեթոդ, այլ՝ որպես քննական մտածողության զարգացման նպատակային գործիք: Հասարակագիտությունը գործ…
Պատմության ուսուցումը երկար տարիներ ասոցացվել է տարեթվերի, անունների և իրադարձությունների անգիր հիշելու հետ: Սակայն ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է ավելին: Պատմությունը պարզապես անցյալի փաստերի շարադրանք չէ․ այն վերլուծության, մեկնաբանության և…
Ինչպես աշխատել տարբեր մակարդակի աշակերտների հետ նույն դասարանում (Mixed-Ability ESL Classroom) Տարբեր մակարդակները կարող են լինել՝ լեզվական կարողությունների (A1–B2) սովորելու տեմպի մոտիվացիայի քննադատական մտածողության Խնդիրը ոչ թե «միասնական ծրագիրն» է,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց