Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ:
Դասընթացները ներառում են՝
- Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
- Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
-Գյուղատնտեսության տնտեսագիտության բակալավր (Ավստրալիայի Նյու Ինգլանդ համալսարանի հետ համագործակցությամբ)
-Բնապահպանական գիտության մագիստրոս
Բոլոր ուսանողները հնարավորություն կստանան մեկ կամ 2 կիսամյակ փորձ ձեռքբերել կամ հետազոտություն իրականացնել տարբեր երկրների գործընկեր համալսարաններում:
Դիմելու անհրաժեշտ նախապայմաններից է անգլերեն լեզվի իմացությունը (IELTS վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի առկայություն, 5.5 միավորից բարձր):
Բակալավրիատի դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ ավագ դպրոցի ավարտական վկայականը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 30 տարին չլրացած լինելը:
Ասպիրանտների դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ բակալավրի աստիճան ունենալը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 40 տարին չլրացած լինելը:
Բակալավրի կուրս՝
· լրիվ կրթաթոշակ ($ 7140 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 3570 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):
Մագիստրոսական կուրս
· լրիվ կրթաթոշակ ($ 5400 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 2700 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):
Դիմումներն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ http://aep.tuaf.edu.vn, որտեղ առկա է նաև դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հարցերի առկայության դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել aep.admission@tuaf.edu.vn էլփոստի հասցեով: Դիմելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ international@escs.am էլփոստի միջոցով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը գարնանային ընդունելության համար 2020 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ աշնանային ընդունելության համար՝ 2021 թվականի հունիսի 30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…