Սիրելի աշակերներ.
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 3-ին /կիրակի/ Երևանի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 11:00-ը սկսվում և սկսման պահից 5 ժամ (300 րոպե) տևողությամբ անցկացվելու է Մ․Վ․Լոմոնոսովի անվան հերթական 44-րդ Մրցույթը։ Առաջադրանքները կատարելու համար պետք է մուտք գործել online.olimpiada.ru կայք։
Հաշվի առնելով համավարակի պայմանները, Մրցույթն այս տարի նույնպես կանցկացվի առցանց /օնլայն/ ռեժիմով, որի ժամանակ աշակերտներն առաջադրանքները կկատարեն ցանկաված վայրից, այդ թվում նաև տանից։ Մրցույթի սկիզբն է Երևանի ժամանակով 8:00-11:00-ն, իսկ տևողությունը՝ 5 ժամ (300 րոպե), սակայն այն ավարտվելու է Երևանի ժամանակով ժամը 16:00-ին: Դուք կարող եք մուտք գործել ցանկացած ժամի։ Օրինակ, եթե դուք առաջադրանքները կատարելու համար մուտք եք գործել online.olimpiada.ru կայք ժամը 9:35-ին, այդ դեպքում առաջադրանքների կատարումը կվերջանա 5 ժամ (300 րոպե) անց՝ ժամը 14:35-ին, որի ընթացքում կծախսեք տրամադրված ժամաքանակը, սակայն Երևանի ժամանակով ժամը 11:00-ից հետո նշված կայքը մուտք գործելիս կարող եք կատարել առաջադրանքները ծախսելով 5 ժամից (300 րոպեից) քիչ ժամանակ։ Օրինակ, մուտք գործելով ժամը 12:45-ին մրցույթը կավարտվի ժամը 16:00-ին, սակայն դուք առաջադրանքների կատարման համար կծախսեք 3 ժամ 15 րոպե։ Եղեք ուշադիր։
Ուշադրություն։
1. Մինչև մրցույթի սկսվելը պետք է գրանցվել ЕСР (Единая Система Регистрации)-ում, որի համար ծանոթացեք կից ՈՒՂԵՑՈՒՅՑ-ին: Գրանցվել մինչև հոկտեմբերի 1-ը ներաառյալ։
2. Մ․Վ․Լոմոնոսովի անվան հերթական 44-րդ մրցույթի պաշտոնական կայքն է՝ turlom.olimpiada.ru:
3. Մրցույթն անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, պատմություն, լեզվաբանություն, գրականություն առարկաներից (7-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում կարելի է կատարել մեկից ավելի առարկաներից առաջադրանքներ։
4. Ուշադիր եղեք դասարանի մուտքագրման ժամանակ, լրացուցիչ ուսումնասիրեք ՈՒՂԵՑՈՒՅՑԻ այդ մասը։
5. Առաջադրանքները լինելու են ՌՈՒՍԵՐԵՆ։
6. Մրցույթի օրը՝ հոկտեմբերի 3-ին /կիրակի/ պետք է մուտք գործել online.olimpiada.ru կայք և օգտագործելով Код участника (Մասնակցի կոդը)-ը մասնակցել մրցույթին։
7. Հարցերի դեպքում կարող եք գրել davitminasyan@fizmat.am էլփոստի հասցեին։
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց