Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է լրացուցիչ մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /4 տեղ մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող և բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները (Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է 1-10-րդ կետերով պահանջվող փաթեթը ներկայացնեն առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության international@escs.am և secretariat@escs.am էլեկտրոնային հասցեներին։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի օգոստոսի 18-ը։
Մրցույթում հաղթող ճանաչված դիմորդները պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ քաղաքացիների գործուղումը Ռումինիա կիրականացվի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո՝ ռումինական կողմի հետ համաձայնեցված ժամկետներում։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ՀՀ ԿԳՄՍՆ, ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.+374 10-599-644)։
Ծանոթություն.
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է: Մեծ խորհուրդ ունի այս իրողությունը, և՛ պարգև է այն հայոց ազգին, և՛ պատասխանատվության կոչող թանկ պատգամ: Լինենք արժանի: Ճանաչենք մեր հավատի պատմությունն…
Հարգելի մասնակիցներ, հեռավար ուսուցման հարթակում https://dlc.armedu.am/ ստեղծվել է դասավանդողների մասնագիտական և ՏՀՏ հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթացը https://dlc.armedu.am/course/view.php?id=78 : Դասընթացի վերաբերյալ Ձեր դիտարկումնեը կարող եք կատարել այստեղ և մասնակցել քննարկումներին:
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկը մայիսի 16-ից 22-ը Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2OXZoERcZe
Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի աշակերտներին ոչ միայն կրոնական գիտելիքներ տալու, այլ նաև արժևորելու քրիստոնեության դերը մարդու կյանքում, բարոյական արժեքներով ապրելու մղելու նրանց: Չափազանց մեծ է նրա դերը մարդկային…
«Ինտերակտիվ բովանդակությամբ դասերի ստեղծում "Nearpod"» թեմայով դասընթացը կմեկնարկենք մայիսի 10-ից: Իսկ Առցանց հանդիպումը կիրականացնենք Զում տեսահանդիպման գործիքի օգնությամբ, որի մուտքային հղումը կգտնեք դասընթացի ներսում: Տեսահանդիպումը մայիսի 12--ին՝ 16:00 Դասընթացի հետ…