ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար (Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց)

Մայիսի 25, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց, նրբանցք 1, հեռ․՝ 077-610-620, 093-971-974):

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Ըստ անհրաժեշտության՝ յուրաքանչյուր մասնակցի դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել։

Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաների, մեթոդների, նյութի մատուցման մնեմոնիկ հնարների կիրառմամբ: Կիրառվում են ուսուցման կազմակերպման թեստային աշխատանքի, դասախոսությունների, դեպքի վերլուծության, խմբային, անհատական, համագործակցային, տեքստի հետ աշխատանքի, իրավիճակի մոդելավորման, նախագծային, հետադարձ կապի աշխատաձևերը:

Յուրաքանչյուր մասնակցի անհատական կրթական կարիքներին ու առանձնահատկություններին համապատասխան կառուցվում է առաջարկվող ծրագրի անհատական համակազմ։ Դասընթացը ներառում է ղեկավար անձի կառավարչական հմտությունների, ՏՏ հմտությունների, գործնական կարողությունների զարգացման և ամրապնդման լրացուցիչ թիրախային բաղադրիչներ։ Դասընթացները կազմելիս հաշվի են առնվել ոլորտի գիտահեն գրականությունը և առաջավոր փորձը։

Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով: Կկազմակերպվեն նաև էլեկտրոնային թեստավորումներ։

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, այլ մասնագետներ։

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Խաչատրյանի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը կամ աշխատանքային գրքույկ, կամ քաղվածքը,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 900128000131 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: Պատճենների իսկությունը ստուգելուց և տեսաներածելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 09-ը ներառյալ, Կոտայքի մարզի Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց, նրբանցք 1) ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը 17 օր է: Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից մինչև հուլիսի 1-ը՝ ներառյալ՝ ամեն օր (բացի կիրակի օրերից), յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ծրագրով և ժամանակացույցով:

Դասընթացի արժեքը կազմում է 65 000 ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Հեռ.՝ 077-610-620, 093-971-974
Կայք՝ https://hrazdan12.schoolsite.am/

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…