ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովին մասնակցության հնարավորություն

Ապրիլի 29, 2022

Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ:

Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:

Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 15 կարող են youth@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ՝ «թեմա» դաշտում գրելով՝ «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել +374 10 599 642 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…