Գերմաներենի դասավանդմանն աշխարհում աջակցելու և արտասահմանցի աշակերտների՝ գերմաներենի առանձնահատուկ ձեռքբերումները խրախուսելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից:
Գերմանիայում չորս շաբաթյա ուսումնական այցի մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր բավարարում են նշված պայմաններին.
- Ծրագրի մեկնարկին աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
- առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
- ունենա գերմաներենի B1 մակարդակ,
- ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
-չլինի ավարտական դասարանում:
Ծրագրին չեն կարող մասնակցել այն դպրոցականները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին, քանի որ այդ դեպքում նրանք ընտրական փուլում կունենան մեկնարկային առավելություն, ինչը դեմ կլինի հավասար հնարավորությունների սկզբունքին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Ճամփորդությունը նախնական տվյալներով տեղի կունենա 21.06.2019թ. - 21.07.2019թ.:
Մասնակցային նախապայմանների վերաբերյալ տեղեկատվաթերթիկները, ինչպես նաև լրացվելիք հայտաթերթիկները կարող եք ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից՝ այցելելով http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/07__Kultur__Bildung/studium__fortbildung__austauschprogramme/PAD__Preistraegerprogramm.html
Մինչև 2019թ. մարտի 25-ը ժամը 16:00 դեսպանություն պետք է հանձնել հետևյալ հայտաթղթերը.
· Էլեկտրոնային տարբերակով լրացված և ապա տպված անհատական հարցաթերթիկ,
· ծնողների համաձայնությունը (գերմաներեն, անգլերեն կամ ռուսերեն),
· առողջության թերթիկ (ձևաչափը կցված է, այն պետք է լրացնել գերմաներեն կամ անգլերեն)
· դպրոցի կողմից տրված բնութագիր, որը գնահատում է աշակերտի առաջադիմությունն ու վարքը: Բնութագիրը պետք է ստորագրվի և կնքվի տնօրենի կողմից: Գրությանը պետք է կցել գերմաներեն կամ անգլերեն ոչ պաշտոնական թարգմանություն, եթե այն գրված է հայերենով կամ ռուսերենով:
·Անձնագրի պատճեն (եթե առկա է):
Համաձայն ՄՓԾ տեղեկատվաթերթիկի՝ հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով: Հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու համար, սակայն, դեսպանությունը որոշել է փաստաթղթերն ընդունել միայն թղթային տարբերակով: Դրանց հետագա սքանավորումն ու փոխանցումը ՄՓԾ-ին կստանձնի դեսպանությունը:
Ոչ լիարժեք կամ ուշացմամբ հանձնած հայտերը քննության չեն առնվի:
Ընտրական գործընթացը երկփուլ է՝ բաղկացած գրավոր և բանավոր թեստերից: Բանավոր փուլին մասնակցելու հրավեր կստանան գրավոր փուլը հաջողությամբ հանձնած մասնակիցները: Գրավոր քննությունը նախնական տվյալներով տեղի կունենա 2019թ․ ապրիլի 5-ին, ժամը 10.30-ին, բանավորը՝ 2019թ. ապրիլի 11-ին, ժամը 10.30-ին՝ Լեզվի ուսուցման կենտրոնում (Մ. Մկրտչյան 1):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց