Գրականության և արվեստի թանգարանը այս տարի ևս միանալով մայիսի 18-ին նշվող «Թանգարանների միջազգային օրվա» ակցիային՝ առաջարկում է հետաքրքիր և ինտերակտիվ առցանց ծրագրեր՝«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
11:00- ից Խաղ-մրցույթ՝ Մարկոս Գրիգորյանի գորգանկարների մոտիվներով
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել գլուխկոտրուկները հնարավորինս արագ և կիսվել արդյունքներով մեկնաբանությունների հատվածում: Խաղ-գլուխկոտրուկները ամենարագ հավաքած մասնակիցը կստանա նորաոճ մետաքսե վզարկու՝ Մ. Գրիգորյանի գորգանկարների մոտիվներով:
12:00- ից «Ես՝ թանգարանում» լուսանկարների մրցույթ-ակցիա
Համոզված ենք, որ եղել եք Գրականության և արվեստի թանգարանում, լուսանկարվել եք ձեր սիրելի անկյունում կամ նկարել մեր հետաքրքիր ցուցանմուշներից մեկը: Առաջարկում ենք թերթել ձեր լուսանկարների ալբոմը, վերհիշել այդ գեղեցիկ պահերը, ընտրել ԳԱԹ-ում արված լուսանկար և տեղադրել «Ես՝ թանգարանում» լուսանկարների մրցույթ-ակցիայի հայտարարության մեկնաբանություների հատվածում: Ամենաշատ հավանությունների (LIKE) արժանացած լուսանկարի հեղինակը կստանա անակնկալ նվեր թանգարանի կողմից: Մրցույթի արդյունքերը կամփոփվեն մայիսի 21-ին:
19:00-Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա առցանց ինտերակտիվ ներկայացում՝ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոնի հետ համատեղ
Մեր փոքրիկ այցելուները այդ օրը հնարավորություն կունենան կրկին շփվելու Անիի ու Հակոբի հետ, իրենց սիրելի ՊԱՊԻԿԻ հետ շրջելու թանգարանում և միասին բեմադրելու Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:
Միջոցառմանը միացեք հղումով` https://www.facebook.com/events/263608114759290/
Նյութի աղբյուրը. Գրականության և արվեստի թանգարան
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց