Հարգելի գործընկերներ,
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության միջազգային շաբաթ:
Ապրիլի 19-ին Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով մեդիագրագիտության ներդրումը կրթության մեջ և կոչ անելով դպրոցներին՝ զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունն ու ինֆորմացիան վերլուծելու հմտությունները:
Մեդիագրագիտության միջազգային շաբաթը առիթ է՝ աշակերտների հետ մեդիայի ու տեղեկատվության հետ կապված հարցեր քննարկելու, նոր նախաձեռնություններ իրականացնելու համար:
Ահա քայլերը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում են ձեռնարկել:
կազմակերպել թեմատիկ քննարկումներ, դիտումներ ու այցելություններ,
անցկացնել մեդիագրագիտության բաց դասեր,
աշակերտների հետ ստեղծել տեղեկատվական պաստառներ, հոլովակներ, նկարներ, հրապարակումներ,
պատմել մեդիագրագիտության ձեր դասընթացների և փորձի մասին օնլայն,
օգտագործել #MILweek2017, #մեդիագրագիտություն, #medialiteracy հեշթեգերը՝ սոց ցանցերում գրառումներ անելիս:Ազատորեն կարող եք օգտագործել media.am կայքի կրթական նյութերը, մասնավորապես՝ Մեդիագրագիտություն ձեռնարկն ու Մեդիամարտ խաղը:
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…