ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

Փետրվարի 15, 2024

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհա­կան կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը կամ չինարենը: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածութ­յուն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Կազմակերպիչ­նե­րի կողմից խրախուսվում է կին դիմորդների մասնակցությունը ծրագրին:

Այս ծրագիրը չի ենթադրում նախորդ տարիներին նույն ծրագրի շրջանակում շահած կրթաթոշակների ժամկետ­նե­րի երկարաձգում:

Կրթաթոշակների վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ փետրվարի 28-ը: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայ­տե­րը չեն դիտարկվելու:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…