Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 14 եւ 15 տարեկան հայորդիներ։
Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն հետևյալ առարկաններից.
1. Հայոց լեզու (գրավոր)
2. Հայ գրականություն (գրավոր)
3. Հայոց պատմություն (գրավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
5. Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)
Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տնօրենի անունով.
1. Դիմում
2. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական
3. Ինքնակենսագրություն
4. Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից
5. Բնութագիր դպրոցի տնօրենից
6. Ծնողների համաձայնագիր
7. Անձնագրի պատճեն
8. 2 լուսանկար։
Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:
Դիմումների համար զանգահարել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տնօրեն` Հոգշ Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանին
բջջ. (+374) 077-100-138 կամ (+972) 54-44-90-103 Viber-ով կամ WatsApp-ով։
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…