ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը

Օգոստոսի 11, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով:

Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:

Ուշադրություն: Փորձագիտական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փորձագետներ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներից (Հրազդան, Եղեգնաձոր, Արմավիր, Ալավերդի):

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն կամ երիտասարդական ոլորտում փորձագիտական գործունեության առնվազն 2 տարվա փորձառություն,
  • դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ձևը կցվում է)`

  • Դիմում՝ ուղղված կազմկոմիտեի ղեկավարին,
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
  • Հայտադիմում (pdf կամ word ֆորմատով),
  • Մոտիվացիոն նամակ-հիմնավորում` փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (առավելագույնը 1 էջ, pdf կամ word ֆորմատով),
  • Ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով):

Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը

Հայտերն ընդունվում են ս. թ օգոստոսի 11 - 23-ը, ժամը 24:00-ն:

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական հանձնաժողովի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ 2021թ. օգոստոսի 25-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: