ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար (Ուսուցման ազգային հիմնադրամ)

Հոկտեմբերի 30, 2018

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ 
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս): 
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որը հնարավորություն կտա առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել  հետագա աշխատանքում: 
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե դեռևս վստահ չլինեք Ձեր գիտելիքների և կարողությունների մեջ, մեր փորձառու մասնագետները կշարունակեն իրենց  խորհրդատվական աշխատանքները՝ անվճար։ Այն, ինչ կսովորեք և կկարողանաք մեզ մոտ, չեք մոռանա երբեք:
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենաք  մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում*  (ձև 1)` Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով, 
2) 3x4 չափի երկու լուսանկար,
3) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, 
4) Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) Անձնագրի պատճեն, 
6) Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
7) Ուսուցման Ազգային Հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ  1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1,  «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ)։ 
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների
իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2018 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ։
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 90.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա)՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 20-ը, ժամը 12։00-ից 17։00-ը։ Խնդրում ենք այցելությունից առաջ զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  091 22 11 91(96) հեռախոսահամարներով։ 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…