Սիրելի՛ հայաստանյան դպրոցներ,
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում մեկնարկած «Կոմիտասյան պատվաստ» համազգային նախագիծը հրավիրում է Հայաստանի բոլոր դպրոցներին միանալու ազգային մշակութային կարևոր նախաձեռնությանը։
Նախագծի շրջանակում առաջարկվում է դպրոցներում սովորել և ներկայացնել Կոմիտասի հինգ ընտրված երգերը՝ դրանք ներառելով դասարանական, արտադասարանական և դպրոցական միջոցառումների մեջ։ Կարևոր է, որ երգերը հնչեն սովորողների կատարմամբ, դառնան առօրյա մշակութային փորձի մաս և փոխանցվեն դպրոցից դպրոց։
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ ԱՅՍՏԵՂ
Յուրաքանչյուր դպրոց կարող է՝
• ընտրել նախագծի համակարգող ուսուցիչ,
• կազմակերպել երգերի ուսուցում դասարաններում կամ խմբերում,
• տեսաձայնագրել սովորողների կատարումները,
• ներկայացնել նախագծի ընթացքը դպրոցական հարթակներում,
• նախաձեռնել համագործակցություն այլ դպրոցների հետ։
Իրականացման ուղեցույց՝
Տեսանյութում անպայման նշել․
• Դպրոցի անունը
• Դասարանի անվանումը
• Ուսուցչի անունը
• Կարող է լինել խմբակային կամ մեկ կատարողի տեսանյութ
• Տեսանյութը ուղարկել Արթուր Շահնազարյանին՝ նախագծի համակարգողին artur.shahnazar@gmail.com
• Տեսանյութերը կարելի է տարածել սոցիալական հարթակներով (Facebook, Instagram, YouTube)՝ ավելացնելով հեշթեգ #ԿոմիտասյանՊատվաստ։
Համազգային նախագծի նյութերը հասանելի կլինեն նաև «Պաշարների շտեմարանում»՝ «Կոմիտասյան պատվաստ» ենթաբաժնում։
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց