Նպատակ. Աջակցել ՀՀ-ում թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:
Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի փորձագետը կմասնակցի Տավուշի մարզում փորձարկմանը ընդառաջ թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի վերանայված չափորոշչին/ծրագրին համապատասխան դասավանդաման և ուսումնառության նյութերի մշակմանը։ Նա սերտորեն կհամագործակցի թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական թիմի, ինչպես նաև ԲՏՃՄ բնագավառի մյուս առարկայական թիմերի հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքը մասնավորապես ներառում է.
Գործունեության արդյունքները: Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.
Աշխատանքի տևողությունը Աշխատանքի տևողությունը ութ ամիս է (նոյեմբեր 2021 - հունիս 2022): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև 6 ժամ է: Աշխատանքի սկիզբը նախատեսվում է 2021 թ. հոկտեմբերի 20-ին:
Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները
Փոխհատուցում. մրցակցային
Ընտրության կարգը. Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը:
Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց