Պատմության և մշակույթի հուշարձաններին վնաս հասցնող երկու հիմնական գործոնները բնական են՝ դա ժամանակն է ու բնության գործոնը, որոնք քայքայում և թուլացնում են հուշարձանները: Սակայն հաճախ այս երկու բնական երևույթներին գումարվում է երրորդը՝ մարդկային գործոնը: Ոլորտի մասին պատշաճ գիտելիք չունենցող քաղաքացիներն իրենց ինքնագործունեթյամբ հաճախ վնաս են հասցնում պատմամշակութային ժառանգությանը, աղճատում են հուշարձանները կամ դրանց հարակից պատմական միջավայրը, կատարում են ինքնակամ պեղումներ, որոնց ընթացքում վնասվում են հնագիտական շերտեր: Ոլորտի պատասխանատուներն օրենքի շրջանակներում տուգանում կամ դատական հայցեր են ներկայացնում այդ քաղաքացիներին՝ պարտավորեցնելով վերականգնել հուշարձանին հասցված վնասը: Արդյունքում ունենում ենք պետությունից դժգոհ քաղաքացի, ով տուգանվելուց հետո է տեղեկանում, որ հուշարձանների և դրանց պահպանության գոտում նախատեսվող հողային, շինարարական և նույնիսկ տնտեսական գործունեության հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ օրեսդրությամբ և դրանք պետք է նախապես համաձայնեցվեն պատասխանատու պետական մարմնի հետ: Մյուս կողմից ունենում ենք աղճատված հուշարձաններ և յուրաքանչյուր նման դեպքով կորցնում ենք մեր ընդհանուր պատմության և մշակույթի ևս մեկ հուշարձան: Վերջին տարիներին հուշարձանի պատմական միջավայրի աղճատման առավել աչքի ընկնող օրինակներից է Սանահինի վանական համալիրի պահպանության գոտում՝ Զաքարյան իշխանների դամբարանի հարևանությամբ նոր հուղարկավորություն իրականացնելու և ժամանակակից գերեզմանատեղի կառուցելու փաստը:
ՀՀ դպրոցների աշակերտներին պատմամշակութային հուշարձանների հետ վարվեցողության կանոնների մասին տարրական գիտելիքի տրամադրման նպատակով առաջարկվում է «Հայաստանի դպրոցներում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն» բաց դասի և մրցույթի կազմակերպում ու անցկացում» կրթական նախագիծը։
Հեղինակ՝
ԽՈՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից, պատմաբան
Էլ. հասցե՝ monument.am@yahoo.com
Հեռ.՝ +374 93 00 5987
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն» բաց դասի օրինակելի պլանը և մրցույթի հայտարարությունը տեղադրված են «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում (https://lib.armedu.am/resource/28441)։
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց