Հերթական հետաքրքիր և բովանդակալից դաս-միջոցառումը ռուսաց լեզվից, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VII ա դասարանում (ուսուցիչ՝ Լ. Գևորգյան), կրում էր «Великая Россия» խորագիրը:
Աշակերտները հանգամանորեն ներկայացրին Ռուսաստանի և մայրաքաղաք Մոսկվայի պատմությունը, խոսեցին պետական խորհրդանիշների մասին: Երեխաները լավ տիրապետում էին օտար լեզվին, արտահայտվում էին ազատ և անկաշկանդ։
Գարուն ... Այս զարմանահրաշ եղանակը մեզ ստիպում է երազել, ապրել, սիրել կյանքն ու հավատալ հեքիաթներին։
«Գարնանային պարտեզ» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի II Գ դասարանի աշակերտներն իրենց գարնանային ջերմությամբ պարուրել էին հանդիսատեսին։
Աշակերտների գունեղ հագուստները և ճաշակով կահավորված սրահը ստեղծել էին տոնական տրամադրություն։
Ժ. Կյուրեղյան
II…
«Մի ազգ, որ չսիրեց իր լեզուն, չապրեց իր լեզվով, չունեցավ իր գրի կերպն ու լեզվի համանվագը, արդեն իսկ մեռած է ոտքի վրա»։
Մ. Խորենացու այս խոսքերը դարեր շարունակ դարձել են փարոս պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար, օգնել են պահպանել հայ մշակույթը, ազգային դիմագիծը և դիմագրավել բազմաթիվ փորձությունների, հույսով կերտել ապագան։
…Կան ստեղծագործություններ, որոնք չեն կորցնում իրենց արժեքը, արդիական են բոլոր ժամանակների ու սերունդների համար։ Այդպիսիք են օրորոցային երգերը։
Անցնելով դարերի միջով, մաքրագործվելով և ամեն սերնդի հետ նորից վերածնվելով` այս ստեղծագործությունները չեն ճանաչում ազգություն, դավանանք կամ մաշկի գույն, որովհետև մայրական անսահման սիրո, ջերմության ու անձնազոհության բյուրեղացումն են, որ յուրաքանչյուր մարդ լսում…
Մայիսի 4-ին կայացավ «Կապանի N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցող հավակնորդ Սիրանուշ Հարությունյանի հանդիպումը աշակերտական խորհրդի հետ:
Ներկաներն ազատ ու անկաշկանդ արտահայտեցին իրենց խորհրդակցական կարծիքները Սիրանուշ Հարությունյանի գործունեության վերաբերյալ, քանզի մեկ տասնամյակ է , ինչ վերջինս ղեկավարում է հաստատությունը և իրականացնում ընդգծված աշակերտակենտրոն…
«Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրի շրջանակում մարզի Նաիրի համայնքի Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 19-20-ը կայացել են սպորտլանդիայի մարզային փուլերը, որոնց մասնակցել են տարածքային փուլերը հաղթահարած դպրոցականները (յուրաքանչյուր տարիքային խմբում 8-ական դպրոցական թիմեր):
Երկու տարիքային խմբերում էլ հաղթանակը…
Ես հայ եմ, և թուրքն իմ թշնամին է, իսկ ես վրեժ ունեմ լուծելու։
Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII գ դասարանի աշակերտները դասղեկ Ս. Սարգսյանի հետ «Հիշում եմ և պահանջում» նշանաբանով, հերթական ուսումնադաստիարակչական էքսկուրսիան կազմակերպեցին Ցեղասպանության թանգարան, այնուհետև հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշակոթողում:
Աշակերտները արտասանելով…
Ինքնուրույն, բանիմաց սերունդ կրթելը արդի դպրոցի հիմնական խնդիրն ու նպատակն է։ Դրա վառ վկայությունն է Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված հուշ֊ցերեկույթը` որ կրում էր «Հիշում եմ և պահանջում» խորագիրը։
Երեխաները ոգեկոչեցին 1915 թ. Մեծ Եղեռնի նահատակներին և աշխարհին մի անգամ ևս հիշեցրին մարդկության դեմ կատարված ամենամեծ ու…
- Առհասարակ ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը: Կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները…
Իր իսկ՝ Վարդգես Պետրոսյանի մտքերով մեկնարկվեց Սյունիքի մարզային գրադարանի տաքուկ միջոցառումն այն է՝ գրքի քննարկում:
Ու դուրս թռան մեղուներն անցյալի փեթակից…
«Ապրած և չապրած տարիներ» վիպակի հերոսները կենդանություն առան ներկաների…
Եղվարդի N 3 հիմնական դպրոցը այսօր նշում է «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, որը կրում է «Բարեկամության կամուրջ» խորագիրը։
Ամենուր թևածում էր ֆրանսիական շունչն ու ոգին։ Օրը լցված էր ֆրանսիական երգ֊երաժշտությամբ, խոսքով ու պարով։
Խոսվեց ֆրանսիայի դարավոր մշակույթի, ֆրանկոֆոնիայի մասին` ևս մեկ անգամ կարևորելով հայ֊ֆրանսիական բարեկամությունը։
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:
Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց