Այսօր տոն է, Սուրբ Զատիկ,
Ներկել ենք կարմիր հավկիթ:
Այն իր խորհուրդն ունի՝ ծնունդը երկրի:
Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ «Բ» դասարանում նշվեց Սուրբ Զատիկը: Ուսուցչուհին՝ Հերմինե Առաքելյանը, բացատրեց հայկական եկեղեցու տաղավար տոներից՝ Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ…
4-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյան արտադասարանական – արտադպրոցական աշխատանքների շրջանակում համագործակցեց մարզային գրադարանի հետ և սաներն ուրախ, անկաշկանդ ժամանց անցկացրին գրքերի, գիր ու գրականության հարուստ աշխարհում:
Գրական ցերեկույթը, որպես մշակութային հավաքույթ, դասվեց աշակերտների հոգևոր ու մտավոր զարգացմանը նպաստող դասարանական միջոցառումների կարևորություն ունեցող շարքում:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ինչպես արդեն հայտնի է հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների երկարօրյա խմբի օրինակելի ծրագրի նախագիծը, որում առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, սովորողների աջակցմանը, հմտությունների ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Վերը նշված աջակցություններն արդեն քանի տարի է, ինչ լավագույն ցուցաբերում է դպրոցին ու…
Տավրուսի միջնակարգ դպրոցում աշխուժություն է տիրում։
Աշակերտները Կապանի ՎՎ գրասենյակի կողմից ստացած նվերները (մարզաշապիկներ, գնդակներ, գրիչներ...) մեծ ոգևորությամբ ընդունեցին ու դպրոցի սպորտային հրապարակում կազմակերպեցին առօրյան։
Ջանք ու եռանդ չենք խնայի, երեխաների առօրյան ճիշտ կազմակերպելու համար,- ասաց դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը։
Շնորհակալություն հովանավորներին։
Տավրուսի միջնակարգ դպրոց
Ապրիլի 18-ին աշխույժ և հետաքրքիր մաթեմատիկայի դաս անցկացրեցին 4-րդ «բ» դասարանի աշակերտները:
Թեման՝ «Մաս և ամբողջ»:
Դասվար Արևիկ Հայրապետյանը նոր նյութի հաղորդման սխեմայի մեջ լայնորեն օգտագործեց, արդեն սաներին ընկերացած խելացի գրատախտակի վարժությունները՝ նրանց ներգրավելով ուսումնա-մաթեմատիկական հետազոտությունների մեջ: Մեր ժամանակներում, այո, ուսուցչի հետ մրցակցում են համացանցը, տեսախաղերն ու արտաքին գործոնները և…
«Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա...»
Դ. Վարուժան
Շուտով ապրիլի 20֊ն է, Վարուժանի ծննդյան օրը։ Լրանում է հայ ժողովրդի և 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներից մեկի` Դ. Վարուժանի ծննդյան 138֊ամյակը։
Դեպի լույսի աղբյուր ընթացող բանաստեղծի կյանքը ընդհատեց թուրքի…
Օրերս ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրազեկման դասընթացով հանդես են եկել Կապանի N 5 հիմնական դպրոցում, որի շրջանակում միջին դասարանների աշակերտներին հանձնարարվեց թեմատիկ մանրապատում- բեմադրություն:
Այսպես՝ ապրիլի 15-ին ուսուցողական հանձնարարությունն ունեցավ սպասված բեմելը. «Ականներ և անվտանգ վարքագիծ» մանրապատումը հասակակիցներին ներկայացրին
Հայկ- Արշակյան Արտյոմ- 6ա
Անի –Մնացականյան Լիա -5բ
…Խելացի գրատախտակն այլևս մեր դասերի անբաժան մասն է:
Ինչպես, արդեն, նախորդիվ տեղեկացվել էր, Կապանի N 5 հիմնական դպրոցի խելացի գրատախտակն իր հնարավորություններով զարդարեց 4-րդ «բ» դասարանում անցկացված բաց դասը Ես և շրջակա աշխարհն առարկայից:
Այժմ գրատախտակն իր ունակությունները բացահայտեց մայրենիի դասին:
Դասն՝ իր տեսակի մեջ լինելով ամփոփիչ, որի ընթացքում դասվար…
«Նամակ» խորագրով գործնական աշխատանք էր Եղվարդի հ․3 հիմանական դպրոցի 5-րդ «բ» դասարանում մայրենի առարկայից (ուսուցիչ` Մ. Ավետիսյան)։
Աշակերտները պատրաստել էին ծրարներ, գրել նամակներ, որոնց հասցեատերերն էին իրենց մտերիմները, հայտնի գրողներ, դերասաններ և գրական հերոսներ։
Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին նամակի կառուցվածքը, կարդացին նշանավոր մարդկանց նամակները։ Մեջբերում արեցին Չարլի Չապլինի դստերն ուղղված…
«Գիրքը բացելուն պես նրա մեջ հետաքրքիր բան կգտնես»։
Պաուլո Կոելիո
Այսօր` ապրիլի 11֊ին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VI գ դասարանում ամփոփում էին ընթերցանության շաբաթը ( ուսուցիչ` Ա. Աղայան)։
Օրեր շարունակ երեխաները թե՛ դասի ժամին, թե՛ տանը կարդում էին տարբեր գրքեր, տեղեկություններ հավաքում աշխարհի ամենահին գրքերի ու գրադարանների մասին…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց