ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ զատիկի տոնը 2-րդ «բ» դասարանում

Ապրիլի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է, Սուրբ Զատիկ,
Ներկել ենք կարմիր հավկիթ:

Այն իր խորհուրդն ունի՝ ծնունդը երկրի:

Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ «Բ» դասարանում նշվեց Սուրբ Զատիկը: Ուսուցչուհին՝ Հերմինե Առաքելյանը, բացատրեց հայկական եկեղեցու տաղավար տոներից՝ Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:

Աշակերտները համտեսեցին զատկական կերակուրներ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Տարրական կրթության մ/մ