2022թ. հունիսի 11-ը Արմավիրի մարզի Մեծամոր կենտրոնացված համայնքի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի համար խորհրդանշանական օր էր: Դպրոցի շուրջ 185-ամյա պատմություն ունեցող գիրքը ավելացավ ևս մեկ էջով: Դպրոցի դասասենյակներից մեկը՝ այն մեկը, որտեղ անցել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Բալյանի ամբողջ աշխատանքային գործունեությունը՝ 45 տարուց ավել, այսուհետ կրելու է նրա անունը:
…Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։
Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու…
Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել են ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները:
Արմավիրի մարզը ներկայացնող սաները Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով և ցուցահանդեսով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի…
Սիրելի՛ շրջանավարտներ
Հնչեց Ձեր դպրոցական Վերջին դասի Վերջին զանգը, Դուք ավարտեցիք դպրոցը՝ հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին ու գնում եք նոր կյանք, կյանքի մի նոր լուսավոր շրջափուլ, որտեղ պարտավոր եք լինել առավել լրջմիտ ու խոհուն, շրջահայաց ու աշխատասեր, մտքով պրպտող ու նախաձեռնող, բարի ու շիտակ:
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցն…
Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում է:
Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Թռչունյանը հաջողություններ է մաղթել շրջանավարտներին. «Այս…
Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց անաղարտ շուրթերից:
Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի, դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան…
Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունիսի 1-ին Iբ դասարանը (դասվար` Մարինե Խաչատրյան, ուսուցչի օգնական` Մերինե Ստեփանյան) հրաժեշտ տվեց սիրելի Այբբենարանին: Առաջին դասարանցիներն ասմունքի, «Այբ, բեն, գիմ», «Մայրենի լեզու», «Սովորում ենք, սովորում» երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայոց գրերն ունեցել են մեր կյանքում:
Աշակերտներին…
"Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք։"
Զ.Ֆրոյդ
Երեխաները մեր կյանքի անբաժան մասն են, լցնում են այն գեղեցկությամբ, սիրով ու անսպառ երջանկությամբ։
Այսօր` հունիսի մեկին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցում ցուցահանդես -միջոցառում էր նվիրված երեխաների պաշպանության օրվան(ուսուցիչներ Ա. Թադևոսյան, Ն. Ենգոյան)։ Երգով ու պարով նրանք նշեցին իրենց օրը,…
Հունիսի 1-ին էլեկտրոնային գրադարանում ներկա եղանք «Գրքի քննարկում» միջոցառմանը: Նյութը Վիլյամ Սարոյանի «Նարինջները» և «Հինգ հասուն տանձերն» էին:
Դպրոցի 8-րդ «ա» դասարանի աշակերտներ Անդրանիկ Աթայանը, Անիտա Մեժլումյանը, Արմինե Օհանջանյանն ակտիվ մասնակցություն ունեցան, ցուցաբերեցին խորը վերլուծական հմտություններ, սահուն խոսքի կուլտուրա, խնդիրներ վեր հանելու կարողության բարձր աստիճան:
Միջոցառումը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…