Այսօր տարրական դպրոցի սովորողներն իրազեկվեցին իրենց իրավունքներին՝ խաղային գործողությունների միջոցով:
-Խաղի ժամանակ վեճ է սկսվում, երբ Սլավիկը խախտում է իմ մուտքի իրավունքը,- ասում է Արփինեն:
-Երեխաներ, նույնիսկ խաղային օրենքների իրավահավասարությունը հիմնված է ՄԱԿ-ի «Երեխայի մասին» կոնվեցիայի դրույթների վրա: Այդ դրութներից բխում են հավասարության ու արդարության սկզբունքները,- ուսուցանում է բազմամյա դասվար…
Ավարտվեց «ԹԻՉ» վերապատրաստումը, որի միջոցով մասնակիցները ծանոթացան դասալսման նոր գործիքակազմի հետ, ձեռք բերեցին սովորողի հետ հարաբերվելու, նրա կարիքներին պահանջները հարմարեցնելու հմտություններ, ինչպես նաև ուսուցչին` գործընկերոջն աջակցելու փորձ։ Մասնակիցները խորապես շնորհակալ եղան դասընթացավար Սուսաննա Հերգնյանին ու համակարգող Անուշ Արզումանյանին։
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ի գիտություն ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը հանրակրթական դպրոցներին` «Անվտանգության ստանդարտների սահմանման» վերաբերյալ, Աշակերտական խորհուրդն իր գործունեության շրջանակում նախաձեռնում է դպրոցի մուտքի անվտանգության պահպանման ու ռիսկերի նվազեցման պատասխանատվությունը հերթապահության ձևաչափով։
Հարկ է նշել, որ հերթապահությունը դպրոցական կյանքում կենսունակ միջոց է սովորողներին աշխատանքի ու հանձնառության մեջ ներգրավելու համար։
Այս…
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ «Գրչի և վրձնի վարպետները» խորագրով մշակութային փառատոնով ամփոփվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը՝ նվիրված հայ մշակույթի երկու հանճարեղ վարպետների՝ Ավետիք Իսահակյանի 150 և Մարտիրոս Սարյանի 145-ամյակներին։ Փառատոնին ներկա էին ծրագրի շրջանակում հայտարարված «Գրչի և վրձնի վարպետները» դեկորատիվ-կիրառական արվեստի…
Հոկտեմբերի 7-ին և 8-ին, դպրոցի 4-8-րդ դասարանների սաներն Կապանի Ակումբագրադարանային միավորումում մասնակցեցին ՀՀ Մատենադարանի գիտական և վերականգնողական բաժինների աշխատակիցների «Կրթական» ծրագրի դասընթացներին: Անթաքույց, գովելի է, երբ մայրաքաղաքի նման կառույցի ծրագրերը հայացքով դեպի մարզերի, սահմանամերձ գոտու սովորողների կրթամշակութային դաստիարակությանն է ուղղվում: Հագեցած դասընթացը ներառեց թե՛ հին ձեռագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, թե′…
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դպրոցի բարձր դասարանցիների հետ «Երբ արտակարգ իրավիճակ է» թեմայով ուսուցողական դաս անցկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության աշխատակիցները:
Բանախոս կապիտան Թադևոսյանն ինտերակտիվ մեթոդով ծանոթացավ սովորողների պատրաստվածությանն արտակարգ իրավիճակներին, տեղեկացվածությանն օգնություն խնդրելու, ցուցաբերելու առավել խոցելի խմբերին և ինքնուրույն գործելու կարողություններին:
Այնուհետև արհեստավարժների կողմից ցուցադրվեցին մասնագիտական գործիքներ, մանրամասնվեցին…
Սեպտեմբերի 17-ին կայացավ դպրոցի աշակերտական խորհրդի հաշվետու կոնֆերանսը՝ մասնակցությամբ՝ 6-9-րդ դասարանների 210 աշակերտների:
Օրակարգի հարցերը կանոնադրական կարգին համապատասխան էին և ′ ներկաներին հաշվետու եղան և′ դասարանական նախագաները, և′ համադպրոցական ԱԽ նախագահ Թինա Ղազարյանը:
Բովանդակային ելույթներ ունեցան 9-րդ «ա» և 9-րդ «բ» դասարանների դասղեկներ Նարե Սարգսյանը և Լարիսա Ալեքսանյանը, նոր ուսումնական տարվա…
Նոր հորիզոններ բացահայտելու խանդավառությամբ՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի բակում թևածում է տոնական տրամադրությունը:
Ուսուցիչ, սովորող ու ծնող միահյուսվել են ու հիշարժան դարձրել աշնան առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ը՝ Դպրության պետական տոնը:
Պետական տոնի գործելակարգով ( պրոտոկոլով)՝ դպրոցի զինղեկ փախգնդապետ Գ. Ներսեսյանի հրահանգով՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո 9-րդ <<բ>> դասարանի սովորող…
2024 - 2025 ուսումնական տարում Տավուշի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի սովորողները ներկայացրել են իրենց բնագիտական քննական նախագիծը՝ «Օծանելիքի արտադրում տան պայմաններում» թեմայով: Նախագծի նպատակն էր խթանել սովորողների ստեղծագործական և հետազոտական կարողությունները՝ կիրառելով բնագիտական առարկաների շուրջ ձեռք բերված գիտելիքները:
Սովորողները ոչ միայն պատրաստել են բնական օծանելիքներ, այլև ստեղծել են ամբողջական ապրանքանիշ՝…
Եղվարդի N 3 հիմնական դպրոցում շարունակվում են դասղեկի ժամերի շքերթը։
Ամեն մարդ չի՛ կանա խըմի` իմ ջուրն ուրիշ ջըրեն է,
Ամեն մարդ չի՛ կանա կարդա` իմ գիր ուրիշ գըրեն է...
Երգ ու երաժշտության ուղեկցությամբ VIII գ դասարանի սովորողները (դասղեկ` Մ. Ավետիսյան) ճանապարհորդեցին սայաթնովյան աշխարհում և ծանոթացան նրա անմահ ժառանգությանը։ Սայաթ֊Նովան…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց