ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկարօրյա խմբակի դերը դպրոցում

Ապրիլի 20, 2022
Դպրոցական անցուդարձ

Ինչպես արդեն հայտնի է հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների երկարօրյա խմբի օրինակելի ծրագրի նախագիծը, որում առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, սովորողների աջակցմանը, հմտությունների ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

Վերը նշված աջակցություններն արդեն քանի տարի է, ինչ լավագույն ցուցաբերում է դպրոցին ու ընտանիքին ՎՎ Կապանի գրասենյակը:

Կապանի N 5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակը 3 տասնյակ երեխաների համար մի հետաքրքիր, տաքուկ գունավոր աշխարհ է:

Այն սկսվում է ուրախությամբ ու ժպիտով: Այստեղ բոլորը համերաշխ են և մեկմեկու օգնող:

Սովորում են, սնվում են, խաղում են, հանրօգուտ գործեր են անում ու... ու չեն ուզում հեռանալ:

Այսօր մեր մեծ ընտանիքում տոն է:

ՎՎ Կապանի գրասենյակի բարի կամքի և հոգածության շնորհիվ երեխաները հավուր պատշաճի, նշեցին Զատիկը և իմաստավորեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խորհուրդը:

Կապանի N 5 հիմնական դպրոց