ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դանիել Վարուժան - 138

Ապրիլի 20, 2022
Դպրոցական անցուդարձ

«Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա...»
Դ. Վարուժան

Շուտով ապրիլի 20֊ն է, Վարուժանի ծննդյան օրը։ Լրանում է հայ ժողովրդի և 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներից մեկի` Դ. Վարուժանի ծննդյան 138֊ամյակը։

Դեպի լույսի աղբյուր ընթացող բանաստեղծի կյանքը ընդհատեց թուրքի արյունոտ յաթաղանը, սակայն ի զորու չեղավ ընդհատելու նրա ստեղծած բանաստեղծական հարուստ աշխարհը։ Ու նրա հզոր երգը, որ դարձավ «անթրոց սրտերու հնոցի», առ այսօր հնչում է և ներկայացնում աշխարհին «Ցեղին սիրտը», հայ ժողովրդի հերոսական ոգին, նրա արիությունը, վեհությունն ու քաջությունը։

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի աշակերտները (ուսուցիչ` Ա. Աղայան) ապրիլի 15֊ին բաց դասի ժամանակ խնկարկեցին մեծագույն բանաստեղծի հիշատակը և ներկայացրեցին «ՁՈն»-ը, որով կրթվել է ու պիտի կրթվի հայ մանուկը։