Եղվարդի N 3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց հայ դասական երաժշտության ականավոր գործիչ Ա. Սպենդիարյանի 150֊ամյակը։
Համադպրոցական միջոցառմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ, ովքեր հակիրճ ներկայացրեցին մեծ երգահանի կյանքը, ստեղծագործությունները, երգեցին ռոմանսներ, ներկայացրին խմբերգը, պարեցին հատվածներ «Ալմաստ» օպերայից։
Հագեցած ծրագիրը հիացրեց ներկաներին։
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել օլիմպիադաների հանրապետական փուլից վերադառնալ հաղթանակով:
2021-2022 ուստարվա «ՀԵՊ» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում, որը տեղի ունեցավ մարտի 26-ին, դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը` 20 միավորով, գրավեց I տեղը` արժանանալով I կարգի դիպլոմի և անվանական կրթաթոշակի:
Այս փայլուն…
Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական հերթապահությունը հոգում է առօրյայի կարգապահական կարիքները և կարիք ունեցողների պահանջմունքները:
Շաբաթվա հերթապահությունը վստահվել է 8-րդ «բ» դասարանի աշակերտներին, որոնք բարեխղճորեն ու սիրահոժար կատարում են հասարակական աշխատանքը:
-Հարգելի ընկեր Հարությունյան, ուշացողներ չեն գրանցվել, բացակաների թիվը հաշվառված է, առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող սաներն ապահով տեղավորված են,-…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ` նպաստելով անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Փառատոնի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ…
ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թ. մայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։
Կոնֆերանսի նպատակն է՝
Կոնֆերանսը կընթանա երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ։ Գլխավոր զեկույցներով հանդես կգան տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները կլինեն ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։
…Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII գ դասարանի աշակերտները Աշխարհագրություն առարկայից (ուսուցչուհի՝ Ս. Գուլլակյան) անցկացրին բաց դաս «Հնդկաստանի Հանրապետություն» թեմայով:
Աշակերտները ներկայացրին Հնդկաստանի մշակույթը, ազգային սովորույթները, կենցաղը, որն էլ զուգակցվեց տեսասահիկների ցուցադրությամբ: Դասի ավարտին աղջիկները պարեցին հնդկական ազգային պար: Հետաքրքիր, բովանդակալից դաս էր: Այն անցավ շատ աշխույժ մթնոլորտում:
Մայր՝ սրբություն ամենասուրբ,
Մայր՝ նրբություն ամենանուրբ,
Դու ամենից քնքուշ էակ,
Դու արևից ավելի տաք,
Դու արևից զորեղ արև,
Այս ջերմաշունչ արևի տակ:
Եղվարդի N 3 հիմնական դպրոցի V գ դասարանի (դասղեկ՝ Մ. Ավետիսյան) դասղեկի ժամը կրում էր «Մայր՝ սրբություն ամենասուրբ» խորագիրը: Աշակերտները գեղեցիկ խոսքերով, բանաստեղծություններով…
Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի սովորողները (դասվար՝ Ն.Սողոմոնյան) այցելեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, որտեղ ծանոթացան գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսան, թե ինչպես են աշխատում տպագրական մեքենաները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաները գործնականում տեղեկացան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում…
Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ):
Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով:
Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ արծաթե մեդալների:
Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն…
«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…»
Նա մարդ էր, պոետ և քաղաքացի ․․․
2022թ. մարտի 14-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ գրականության գագաթներից մեկի՝ արևապաշտ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
Դպրոցում ամենուր Չարենց էր, չարենցյան խրիմաստ պատգամ՝ «Ո՛վ հայ…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց