ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Արագ շախմատի մրցաշար

Մարտի 15, 2022
Դպրոցական անցուդարձ

Արագ շախմատի մրցաշար

Մարտի 13-ի ձյունառատ կիրակին ուրախ տրամադրությամբ անցկացրին Կապանի N5 հիմնական դպրոցի շախմատասեր սաները։

Ժամը 11: 00-ին Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց քաղաքի պատանի շախմատիստների «Արագ շախմատ» սպարտակիադան, շվեյցարական մրցակարգով` 9 տուրից։

Դպրոցի սաները` երեք աղջիկ և երեք տղա (Շողեր Կարապետյան-9-րդ «բ», Արմինե Օհանջանյան-8-րդ «ա», Թինա Ղազարյան-4-րդ «գ»,…

Խնդիրը՝ սովորեցնել ապրել տեղեկատվական աշխարհում

Մարտի 11, 2022
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցը, ի թիվս այլ դպրոցների, ՎՎ Կապանի գրասենյակի բարի կամեցողությամբ ունեցավ Սմարթ ( SMART) գրատախտակ:

Ի՞նչ հնարավություններ է նախատեսում խելացի գրատախտակը:

Այսօր՝ մարտի 10-ին, դպրոցի 4-րդ «բ» դասարաի դասվար, փորձառու մանկավարժ Արևիկ Հայրապետյանը սաների հետ տվեց հարցի պատասխանը:

Ես և շրջակա աշխարհն առարկայից՝ «Հայսատանը մեր հայրենիքն…

Ուսանելի դաս

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

5-րդ Բ դասարանում ՀԵՊ առարկայի ամփոփիչ դաս էր, թեման՝ «Առակների մեկնություն»: Աշակերտները պատմեցին, վերարտադրեցին և ներկայացրեցին Սերմնացանի, Որոմների և Բարի Սամարացու մասին առակների բովանդակությունը:

ՀԵՊ առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանը կազմակերպեց մնջախաղ՝ «Քրիստոսի փորձությունը անապատում», աշակերտները բեմականացրին «Անառակ որդու վերադարձը» առակը:

Աշակերտներն ինքնուրույն մտքեր ու կարծիքներ հայտնեցին ծնողասիրության, ընկերասիրության, պարկեշտության, ազնվության,…

Գիտակների մրցույթ

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթ՝ «Մենք գիտենք, որ դուք գիտեք» խորագրով «Աշխարհագրություն» առարկայից ուսուցչուհի Մարինե Միլիտոնյանի նախաձեռնությամբ IXԱ և IXԲ դասարանների միջև:

Մրցում էին «Արարատ» և «Էվերեստ» թիմերը: Մրցույթի ընթացքում ապահովվեց միջառարկայական կապ «Պատմություն», «Գրականություն», «Շախմատ» և «Կերպարվեստ» առարկաների միջև:

Խորացան սովորողների գիտելիքները աշխարհագրությունից, պատմությունից,…

Ընթերցանության և վայելչագրության մրցույթ

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու բազմակողմանի և ներդաշնակ զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցում: Տարրական դասարաններում մեծ դեր է հատկացվում ընթերցանությանը, որի նպատակն է՝ զարգացնել կարդալու, պատմելու կարողությունները, հարստացնել խոսքն ու բառապաշարը, ճանաչողական գիտելիքները:

Երեխան որքան շատ կարդա, այնքան դյուրին կլինի նրա շփումը շրջապատի հետ:

Այդ նպատակով մեր դպրոցի տարրական մասնախմբի նախաձեռնությամբ II -IV…

Շախմատային շաբաթ

Մարտի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին Տավրուսի միջնակարգ դպրոցում մեկնարկվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 14 տարեկան աշակերտները։Խաղի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, պայքարի հուզականությունն ու հաղթելու ձգտումը,կարծես, համակել է նաև երկրպագուներին, որոնք և ուսուցիչներ են, և աշակերտներ։Շախմատ առարկայի նկատմամբ աշակերտները դրսևորում են հետաքրքրություն ու այն կարևորում են, որպես որոշումներ կայացնելու հմտություններ զարգացնող միջոց։

Մարտի 1-ը՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Մարտի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ Եղվարդի N 3 հիմնական դպրոցում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման միջոցառում» թեմայով: Նպատակը պայմանական հրդեհի ժամանակ տարհանումն էր ու գործնական հմտությունների կատարելագործումը:

Ժամը 12:…

Ճանաչողական-հայրենագիտական հերթական դասը

Մարտի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 27-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Գևորգյանը կազմակերպել էր ճանաչողական-հայրենագիտական հերթական դասը Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի վանական համալիրում:

Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները քայլարշավ կատարեցին Ազատ գետի կիրճում՝ Քարերի սիմֆոնիայի ուղեկցությամբ:

Հայրենաճանաչողական դասն ամփոփվեց հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ՝ Չարենցի կամարի ներքո:

«Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր» ժողովածուն՝ նվեր գրադարանին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու կյանքը նման է ձագարի, որը լցվելու պահից իսկ սկսվում է դատարկվել, սկզբում՝ դանդաղ, աննկատ, հետո՝ արագ ու միանգամից:

Դավիթ Ավետիսյան

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի գրադարանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հարստացավ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գիտական աշխատանքների, մենագրությունների հեղինակ, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ, կյանքից անժամանակ…

Ամփոփիչ դաս` նվիրված Հովհաննես Շիրազին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ ուղղված է մեծ մարդկանց թիկունքին։

Հովհ. Շիրազ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VII դ դասարանում գրականություն առարկայից (ուսուցիչ` Մ. Ավետիսյսն) համակցված ամփոփիչ դաս էր` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին։

Աշակերտները ներկայացրեցին անվանի բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները, ասմունքեցին, հետաքրքիր փաստեր և տեղեկություններ…