ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անվտանգության կանոնների իմացությունը անվտանգության երաշխավոր

Ապրիլի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Օրերս ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրազեկման դասընթացով հանդես են եկել Կապանի N 5 հիմնական դպրոցում, որի շրջանակում միջին դասարանների աշակերտներին հանձնարարվեց թեմատիկ մանրապատում- բեմադրություն:

Այսպես՝ ապրիլի 15-ին ուսուցողական հանձնարարությունն ունեցավ սպասված բեմելը. «Ականներ և անվտանգ վարքագիծ» մանրապատումը հասակակիցներին ներկայացրին

Հայկ- Արշակյան Արտյոմ- 6ա

Անի –Մնացականյան Լիա -5բ

Սոնա- Ավետիսյան Քնարիկ -7ա

Մարիամ – Նահապետյան Էլեն- 7ա

Դավիթ – Հովհաննիսյան Մհեր -6բ

Հեղինակ- Ստեփանյան Վահագն-6բ

0-8000-9000- Թումանյան Արտյոմ – 7ա աշակերտները:

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը, իրազեկող Էմմա Մելքոնյանն, ովքեր կարևորելով պատերազմական ժամանակաշրջանում վերը նշված գիտելիքի հրատապությունը, գոհունակության և խրախուսական խոսքերով գնահատեցին կատարված աշխատանքը, նվերներ և շնորհակալագրեր հանձնեցին բեմականացման բոլոր մասնակիցներին:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը և ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը բարձր գնահատեցին արդյունավետ համագործակցությունը կենտրոնի հետ:

Կապանի N 5 հիմնական դպրոց