ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Մայրը սուրբ է, սուրբ մատուռ է...

Ապրիլի 11, 2022
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 8-ին, Տավրուսի միջնակարգ դպրոցում, կազմակերպվել է փոքրիկ ցերեկույթ` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին` «Մայրը սուրբ է, սուրբ մատուռ է...» խորագրով։

Աշակերտները` անգլերենի ուսուցչուհի Ս.Զաքարյանի գլխավորությամբ երգեցին, արտասանեցին գեղեցիկ բանաստեղծություններ, մեծարեցին իրենց ուսուցչուհիներին ու մայրիկներին։

Իսկ վերջում, տնօրենության կողմից ստացան փոքրիկ նվերներ` գրենական պիտույքներով։

Տավրուսի միջնակարգ դպրոց

Շախմատի ազդեցությունը երեխայի կրթության նկատմամբ վերաբերմունքի վրա

Ապրիլի 11, 2022
Դպրոցական անցուդարձ

Տավրուսի միջնակարգ դպրոցում ուսումնական առարկաների շարքում կարևոր տեղ ունի շախմատ առարկան։

Գոհարը, Վաչեն, Հարությունն ու Վիլենը սովորում են համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում ու շախմատի պարապմունքները նրանց համար վեր է ածվում զարգացման կենտրոնի։ Երեխաները ստանում են համապարփակ գիտելիքներ թեմաների վերաբերյալ և մի կողմից էլ կատարվում է գիտելիքի կոնսոլիդացիա` ըստ դասարանախմբի։

Ուսուցողական դաս Աշխարհագրություն առարկայից

Ապրիլի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան դպրոցում «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Միլիտոնյանը 5-րդ Բ դասարանում կազմակերպեց ուսուցողական դաս «Մթնոլորտ» թեմայի վերաբերյալ:

Աշակերտները բացատրեցին, թե ինչպես են առաջանում մթնոլորտային տեղումները, ինչպես փոփոխվում եղանակն ու կլիման:

Հեքիաթի տեսքով ներկայացրին «Թթվային անձրև» թեման: «Ֆոտոսինթեզը», «Օզոնային շերտը», «Ջրի աղտոտումը» և «Հին Հռոմը» մեղադրեցին «Թթվային անձրևին»:

Խմբերը…

Շնորհավորելով գարնանային տոնը

Ապրիլի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

«Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս...»

Այս երգի հնչյունների ներքո Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտները դիմավորեցին ուսուցիչներին` շնորհավորելով նրանց գարնանային տոնը ( կազմակերպիչներ` Ա. Թադևոսյան և Ն. Ենգոյան)։

Դպրոցում տիրող գարնանային ջերմ տրամադրությունը հակադրվեց անձրևային եղանակին, և ստեղծվեց հիանալի տոնական տրամադրություն։

Պատահական չէ, որ…

Հանրօգուտ աշխատանք` հայրենասիրության գաղափարով

Ապրիլի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

2020թ. –ի 44 օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակն անմահացնելու նպատակով, «Հավերժության պուրակներ» ծրագրի շրջանակում Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանը մշակեց դպրոցամերձ գազոնը, ձևավորեց այն հավերժության հայկական նշանի պատկերով, որպես հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշ, որպես հայրենիքի, ապաքինման շարունակական ներդման գաղափար:

Դասվար Արևիկ Հայրապետյանը, աշակերտներն ու ծնողները լծվեցին…

Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է ․․․

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

«Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը` թշվառ, ծառից պոկված մի տերև, որ տարուբերվում է ամեն պատահական քամուց»։

Ստ. Զորյանի այս խոսքերը ուղենիշ են դարձել Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի աշակերտների համար, ովքեր հերթական բաց դասն էին անցկացնում հայոց լեզվից ( ուսուցիչ` Ա. Աղայան)։

Սեփական լեզվի…

Առողջությունը ամենամեծ հարստությունն է

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 5-ին, Կապանի մարզադաշտում, տեղի ունեցավ հնգամարտի մրցումներ՝ հեռացատկ տեղից, ձգումներ կախ և կախ պառկած դրությունից, վազք 60մ,100մ, 500մ, 1000մ, գնդակի նետում թափավազքով հեռավորության ձևերից։

Կապանի N 5 հիմնական դպրոցի հավաքական թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ` Անուշ Ալթունյան և Արտյոմ Պողոսյան) գրանցեց ևս մի հաղթանակ` գրավելով պատվավոր 1-ին հորիզոնականը։

Կապանի N 5…

Գիրքն արև է, որը լույս է արձակում

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես...

Ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է մանկական գրքի միջազգային օրը: Այդ առթիվ անգլերեն լեզվի ուսուցչուհի Ա. Աղագուլյանը և գրադարանավարուհի Գ. Հարությունյանը 6-րդ «ա» դասարանում կազմակերպել են գրական երաժշտական ցերեկույթ:

Աշակերտները հայերեն և անգլերեն լեզուներով ընթերցել են Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը»,…

Մասնագիտության ընտրության պատասխանատվությամբ

Ապրիլի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 4-ին Կապանի Պետական բժշկական քոլեջի ուսխորհրդի անդամներ Սյուզաննա Նավասարդյանը, Սիլվի Մովսիսյանը, Նարե Էխմալյանը մասնագիտական կողմնորոշման նպատակով հյուրընկալվեցին N 5 հիմնական դպրոցում:

Նրանք նախապես պայմանավորվածություն էին ձեռք բերել դպրոցի աշակերտական խորհրդի հետ և ԱԽ նախագահ Նարե Գրիգորյանի ողջույնի խոսքով սկսվեց հանդիպումը:

8 և 9-րդ դասարանների աշակերտները նիստերի դահլիճում ծանոթացան և…

Դաս՝ Ցեղասպանության թանգարանում

Ապրիլի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

2022 թ. ապրիլի 1-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի սաները հայոց պատմության հերթական դասն անցկացրին Հայոց մեծ եղեռնին նվիրված Ցեղասպանության թանգարանում։

Պատմության ուսուցչուհի Հ. Գևորգյանը և գրադարանավար Ս. Գալուստյանը հուշահամալիրի կենտրոնում հավերժ բոցկլտացող կրակի շուրջ խոսեցին եղեռնի մասին, պատմեցին ականատեսների վկայություններ։

Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի խորհրդանշական…

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…