ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Դեկտեմբերի 17, 2018
Դպրոցական անցուդարձ

13.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /Դասընթացավար Ռոզա Թևանյան/
Թեման՝ Երեխայի որոշ հիմնական հոգեբանա-սոցիալական կարիքներ
Թիրախային լսարանը․ Դասվարներ

Երեխաները կյանքի համար անհրաժեշտ ակնհայտ նվազագույն կենսաբանական կարիքների հետ միասին ունեն նաև որոշ հոգեբանա-սոցիալական կարիքներ, որոնք նրանց զարգացման անհրաժեշտ պայման են հանդիսանում: Երեխաներին անհրաժեշտ է․ 

Դաս-մրցույթ

Դեկտեմբերի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

12.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում տեղի ունեցավ դաս-մրցույթ Անաղարտ պահենք «Մեր ժառանգության մեծագույն գանձը» Մայրենի լեզուն: Վեցերորդ դասարանի սաները համառոտ կերպով ներկայացրին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով…

Մարդու իրավունքների միջազգային օրը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, «Արմատ» նախաձեռնող խումբը մեր դպրոցում իրականացրեց դասընթաց-քննարկում «Մարդու իրավունքների և մարդու իրավունքների զարգացման մոդելի մասին»: Դասընթացին մասնակցում էին 10-11-րդ դասարանների ներկայացուցիչներ: Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և բարեգործության ու զարգացման մոտեցման տարբերությունների մասին:Դասընթացը վարում էր մեր դպրոցի սան,աշակերտական խորհրդի իրավական հանձնախմբի ղեկավար, «Արմատ»…

«Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է

Դեկտեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

11.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից։ /Դասվար Լարիսա Խաչատրյան/

Դասի թեման՝ «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է» ։

Դասի նպատակները
ա/կզարգանա աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը, վերլուծելու , համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողությունները
բ/կկարողանան դատողություններ անել բնագրի շուրջը…

Օգտաշահ հանդիպում

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

Օրերս Խաչատուր  Աբովյանի  անվան  հայկական  պետական  մանկավարժական  համալսարանի  սկզբնական   կրթության  ֆակուլտետի   Ա.Տեր-Գրիգորյանի  անվան մայրենիի  և նրա  դասավանդման   մեթոդիկայի  ամբիոնի  վարիչ, դոկտոր-պրոֆեսոր  Ջուլիետա Գյուլամիրյանը,  ամբիոնի  դասախոս, դոցենտ, Լիլիթ  Տեր-Գրիգորյանը և 13  դասախոս   հյուրընկալվեցին  Լճաշեն գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ դպրոցում:

Հյուրերը  ներկա գտնվեցին  1-ին ա  դասարանի  դասվար  Վարսիկ Կարապետյանի վարած «Ա» հնչյուն-տառի…

Եվ պիտի մի օր աշխարհը ապրեր դաժան քո բախտով, իմ հա՛յ ժողովուրդ

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

     Դեկտեմբերի 7-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Սպիտակի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ:

     Ուղիղ 30 տարի առաջ, այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41-ին ստորգետնյա հարվածների շարքը միայն 30վայրկյանի ընթացքում վերացրել է Սպիտակ քաղաքը, մեծ ավերումներ առաջացրել Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում:

    Անմեղ զոհերի…

Տարհանումը պաշտպանության ամենաարդյունավետ եղանակն է

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

     Դեկտեմբերի 6-ին, Սպիտակի երկրաշարժի 30 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Կապանի N 5 հիմնական դպրոցի  զինղեկ Հրաչիկ  Փարամազյանը,  տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հրահանգով և ուղղորդած ծրագրով անցկացրեց դասընթաց-վարժանք «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով:

    Վարժանքի նպատակն է աշակերտներին ծանոթացնել պաշտպանության ձևերին, իրազեկել հնարավոր վտանգների մասին, իրականացնել մարդկային ու նյութական կորուստների առավելագույնս…

Երկրաշարժի տարելիցի հիշատակում Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

Երեսուն տարի առաջ սարսափը երկրի բոլոր ձայները հավաքեց իր բռում,կախեց մատներից,երգեց մղձավանջ…Մի ակնթարթում հողին հավասարվեց ամեն ինչ:Կյանքը պահում է իր մեջ բազում փորձություններ,երբեմն՝ եղեռնաբեր,բայց այդ ցավերը պիտի կոփեն մարդուն,ձևավորեն իրենց դիմագրավելու կամք և դասեր քաղելու ձգտում:Սա էր  այն արժեքավոր գիտակցումը, որը և հյուսվեց մեր դպրոցում երկրաշարժի հիշատակման առիթով անցկացված միջոցառումների…

Հիշատակի օր

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

07.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն և կինոդիտում՝ ի հիշատակ 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 30-րդ տարելիցին: Նախաձեռնությունը` ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի և պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանի:

Աշակերտների լուռ խոնարհումը, հոգու պարտքի կատարումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կործանարար երկրաշարժի պատճառած աշխարհավեր վնասներից հայի սրտում բացված վերքերը ինչքան էլ…

«Ճանաչված հայերը անգլերենով» դաս-միջոցառում

Դեկտեմբերի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին Երևանի  Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում XI-4 դասարանի աշակերտները անգլերենի ուսուցչուհի Ռ.Ղազանչյանի հետ ներկայացրին դաս, որը հարուստ էր հետազոտական աշխատանքներով. աշակերտները պատրաստել էին տեղեկություններ աշխարհով մեկ սփռված հայերի մասին, որոնց կյանքին և գործունեությանը տեղեկացան միջոցառումից: Առավել ուշագրավ էին աշակերտների պատրաստած շնորհանդեսները:

Տնօրենը աշակերտներին և ուսուցչին ուղղեց դրվատանքի խոսքեր…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան