ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-մրցույթ

Դեկտեմբերի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

12.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում տեղի ունեցավ դաս-մրցույթ Անաղարտ պահենք «Մեր ժառանգության մեծագույն գանձը» Մայրենի լեզուն: Վեցերորդ դասարանի սաները համառոտ կերպով ներկայացրին հայոց լեզվի զարգացման պատմությունը և հպարտությամբ խոսեցին պերճաշուք հայերենի մասին, որ ժառանգել են մեր մեծերից: Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին: Ներկաները, բավականին տպավորված, իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեցին Անահիտ Արզումանյանին ու բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան