ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվ պիտի մի օր աշխարհը ապրեր դաժան քո բախտով, իմ հա՛յ ժողովուրդ

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

     Դեկտեմբերի 7-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Սպիտակի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ:

     Ուղիղ 30 տարի առաջ, այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41-ին ստորգետնյա հարվածների շարքը միայն 30վայրկյանի ընթացքում վերացրել է Սպիտակ քաղաքը, մեծ ավերումներ առաջացրել Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում:

    Անմեղ զոհերի հիշատակը խնկարկեցին դպրոցում սովորող բոլոր աշակերտները, ուսուցիչները և տնօրենությունը:

        Դպրոցական զանգը 1 րոպե հնչողությամբ ազդարարեց լռության րոպե, աշակերտները դիտեցին հայոց պատմության այս արյունոտ էջին  վերաբերող տեսանյութ, ունկնդրեցին Մեծն Ազնավուրի աշխարհահռչակ «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ»  երգը և անփարատ վշտով, կարծես,  լուռ մտմտացին . «Թող հայոց հին հողի օրհնանքով օծվեն ձեր խնկելի լույս շիրիմները» :

  Այո՛, ապրում ենք ապագայի վառ հույսերով` չմոռանալով    անցյալի ցավը:

  Ահա այսպես խնկարկվեց ազգային աղետի վիշտը փաստվեց,  որ հայն ուժեղ է իր ապրածով, այսօր էլ ապրում է, ապագայի վառ հույսով, չմոռանալով անցյալի վիշտը։

                                                  Թող ձեր չապրված սերերը բոլոր,
                                                  Ապրեն ու ծաղկեն ծեծված այս հողում,
                                                  Դառնան մի նոր տուն և մի նոր այգի,
                                                  Դառնան լույս ջահեր, այս անմխիթար մխիթարանքի,
                                                  Հարատևության հիշատակի…

Կապանի N 5 հիմնական դպրոց