11.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից։ /Դասվար Լարիսա Խաչատրյան/
Դասի թեման՝ «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է» ։
Դասի նպատակները
ա/կզարգանա աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը, վերլուծելու , համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողությունները
բ/կկարողանան դատողություններ անել բնագրի շուրջը և հիմնավորել կարծիքը
գ/ կպատկերացնի որոշ գրական ստեղծագործությունների կապը պատմության և մշակույթի հետ։
Խնդիրները
. Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում
․ Աշակերտները ներկայացրին Սուրեն Վարդևանյանի «Օջախի հիմքը» հեքիաթը, խոսեցին սիրո, երջանկության մասին և նշեցին, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե ընտանեկան օջախում սեր կա. սիրո հետ կգա և´ հաջությունը, և´ հարստությունը: Հնչեց Պ.Սևակի, Հովհ.Շիրազի, Հ.Սահյանի բանաստեղծություններից: Ուսուցչի հարցադրմանը, թե «Ինչ են հասկանում հայրենիք ասելով և ինչ պարտականություններ ունեն հայրենիքի հանդեպ», սովորողները պատասխանեցին իրենց կողմից գրված շարադրություններով և բանաստեղծություններով:
Դասի արդյունքում աշակերտները եկան այն գիտակցության,որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի, և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց