ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տարհանումը պաշտպանության ամենաարդյունավետ եղանակն է

Դեկտեմբերի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

     Դեկտեմբերի 6-ին, Սպիտակի երկրաշարժի 30 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Կապանի N 5 հիմնական դպրոցի  զինղեկ Հրաչիկ  Փարամազյանը,  տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հրահանգով և ուղղորդած ծրագրով անցկացրեց դասընթաց-վարժանք «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով:

    Վարժանքի նպատակն է աշակերտներին ծանոթացնել պաշտպանության ձևերին, իրազեկել հնարավոր վտանգների մասին, իրականացնել մարդկային ու նյութական կորուստների առավելագույնս կանխում:

     Աշակերտները տեղեկացվեցին, որ աղետների (երկրաշարժ, հրդեհ, ջրհեղեղ և այլն) դեպքում շենքից, շինությունից արագ դուրս գալը (տարհանվելը) կարող է փրկել մարդկանց կյանքն ու առողջությունը, քանի որ երկրաշարժի ժամանակ մարդկային և նյութական կորուստների պատճառ են դառնում ոչ թե երկրակեղևի ցնցումներն ու տատանումները, այլ դրանցով պայմանավորված ավերածությունները, փլուզումները, հրդեհները, որոնց դեպքում շենքից տարհանվելը պաշտպանության ամենաարդյունավետ եղանակն է:

     Դաս-վարժանքին ներկա էր ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ ավագ հրահանգիչ, մայոր  Վարանցո Սավադյանը, ով բարձր գնահատեց համակազմի գործողությունները: 

Կապանի N 5 հիմնական դպրոց