ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարդու իրավունքների միջազգային օրը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, «Արմատ» նախաձեռնող խումբը մեր դպրոցում իրականացրեց դասընթաց-քննարկում «Մարդու իրավունքների և մարդու իրավունքների զարգացման մոդելի մասին»: Դասընթացին մասնակցում էին 10-11-րդ դասարանների ներկայացուցիչներ: Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և բարեգործության ու զարգացման մոտեցման տարբերությունների մասին:Դասընթացը վարում էր մեր դպրոցի սան,աշակերտական խորհրդի իրավական հանձնախմբի ղեկավար, «Արմատ» նախաձեռնող խմբի անդամ Աննա Գևորգյանը: Դասընթացը ապահովեց թեմայի գիտական իրազեկումը,իսկ այն վարողի մոտ ցուցաբերեց ինքնավարության ինքնատիպ մղումներ:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան