ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Անպարտ մնաք, հա՛յ զինվոր

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

 Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է, 
Քո անունը՝ մեր սրտերում...։

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց «Անպարտ մնաք, հա՛յ զինվոր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 27 ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր 8բ դասարանի և դասղեկ Տ. Ղամբարյանի գլխավորությամբ։
Նրանք կենդանացրին նորօրյա նահատակներին,…

Դաս-միջոցառում` «Համաշխարհային գրական կերպարների մասնակցությամբ»

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-2,10-5,10-6,10-7,11-3,11-4,12-4 դասարանների աշակերտները «Անգլերենի» դասաժամին ներկայացրին իրենց գիտելիքները: Նրանք կարողացան մարմնավորել այնպիսի համաշխարհային կերպարների, ինչպիսիք են Ռոմեոն և Ջուլիետը, Համլետը և Օֆելյան…

Դաս-միջոցառումը ուսանելի էր և ծառայեց նպատակին:

Դասը վարեց անգլերենի ուսուցչուհին` Ա.Պետրոսյանը:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց

Բնապահպանական միջոցառում Սիսիանի համար  5 հիմնական  դպրոցում

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

  Մարդն ստեղծվել է երջանիկ լինելու համար, բայց նա այնքան է հեռացել ինքն իրենից, իր աստվածատիպ ակունքից, որ աշխարհը վերածել է գորշապատ քաոսի։ Մարդուն դեպի մարդ տանելու ամենաիմաստուն ճանապարհը բնությունն է, մարդ-բնություն հարաբերության պահպանումը, մարդու մոտ վաղ տարիքից բնության հետ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ արժեքային կողմնորոշումների ձևավորումը։ Այդ նպատակով Սիսիանի…

Տոնդ շնորհավոր, հայոց անպարտ բանակ

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր նախատեսել  Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենությունը, ծնողական խորհուրդը:

Տոնին ընդառաջ հայտարարվել էր մրցույթ <<Դու իմ սրտում ես, հայ զինվոր>> խորագրով: Անցկացվեցին դասղեկի ժամեր, կինոդիտում, բաց դաս և այց ճամբարակի N զորամաս: Դպրոցի ԱԽ-ը և կազմակերպիչները պատրաստել էին…

Մարդասիրական հերթական քայլ Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի սաների կողմից

Փետրվարի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին մեր դպրոցի սաները՝ զինղեկ Է. Կարապետյանի ուղեկցությամբ, եղան Աբովյանի «Նարեկ»  ծերանոցում: Նախաձեռնությունը աշակերտական խորհրդինն էր, մասնակցում էին տարբեր դասարանների ներկայացուցիչներ: Երեխաները նախապատրաստվել էին՝ իրենց հետ վերցնելով կապոցներ,քաղցրեղեն, բայց,որ ամենակարևորն է, ապրեցնել տալու անկեղծ ժպիտներ:

 Դաստիարակչական աշխատանքների կասմակերպիչ՝ Ռ. Աֆյան

«Մենք ձեզ հող չենք տա» խորագրով միջոցառում

Փետրվարի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

30․01․2019 թ․ Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի 4-րդ ա դասարանի դասվար Նունե Արզումանյանը և 3-րդ  ե դասարանի դասվար Անահիտ Գաբրիելյանը կազմակերպեցին «Մենք ձեզ հող չենք տա»  խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 27 ամյակին։ Փոքրիկ սիամանթոյականները խոստացան երբեք չզիջել այն հողը, որտեղ իրենց եղբայրների սուրբ հոգիներն են փարվել երկնքին։

Հայոց բանակ, դու մեր պարծանք

Հունվարի 31, 2019
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 29-ին  Կապանի 5 հիմնական դպրոցի 3-րդ գ դասարանում  «Հայոց բանակ, դու մեր պարծանք» թեմայով դաս-միջոցառում էր:

Հիանալի էր. աշակերտները միջոցառումը սկսեցին թշնամու կողմից ուղարկված հրովարտակի ընթերցումով, որ պետք է թողնեն քրիստոնեությունը, ընդունեն զրադաշտությունը, մոռանան լեզուն, հավատը և …:

Նրանց այցելեց  «Կաթողիկոսը» սուրբ խաչով օրհնեց և ասաց, որ հայը միշտ…

Պարգևատրվեցին Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի սաները

Հունվարի 31, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցին  նվիրված տոնական շքերթին ակտիվ  մասնակցություն ցուցաբերելու համար, որպես քայլերթի օրինակելի մասնակիցներ՝ «Երկրապահ կամավորական»  շքանշանով պարգևատրվեցին մեր դպրոցի 10-րդ դասարանի սաներ Մանանա Գևորգյանը, Մանե Սիսակյանը, Մարիամ Վարպետյանը:Ուրախ ենք և հպարտ նման ձեռքբերումների համար,կարծում ենք դրանք կլինեն շարունակական և կորակվեն որպես կարգապահ ու օրինակելի սերունդ ձևավորվելու երաշխիք:

Դպրոցի…

Բանակը պետության ամրոցն է

Հունվարի 31, 2019
Դպրոցական անցուդարձ

«Բանակը պետության ամրոցն է» այս խորագրի ներքո Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանի դասվար Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Կապանի N զորամասի հրամանատարական կազմը և զինվորները:Հանդիսությունը սկսվեց աշակերտների ողջույնի և շնորհավորանքի խոսքով: Հայրենասիրական, ռազմական խրոխտ երգերի ու պարերի կատարումներով աշակերտները շնորհավորեցին Հայկական…

Հայոց բանակի 27-ամյակին նվիրված խաղ-մրցույթ

Հունվարի 31, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում անցկացվեց ռազմական խաղ- մրցույթ` նվիրված հայոց բանակի 27-ամյակին:
Մրցույթին մասնակցում էին 10-րդ դասարանցիները և դասղեկները:
Միջոցառման կազմակերպիչներն էին գնդապետ Հ.Մեսրոպյանը և կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը:

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան