Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի Ա.Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, ամբիոնի դասախոս, դոցենտ, Լիլիթ Տեր-Գրիգորյանը և 13 դասախոս հյուրընկալվեցին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Հյուրերը ներկա գտնվեցին 1-ին ա դասարանի դասվար Վարսիկ Կարապետյանի վարած «Ա» հնչյուն-տառի ուսուցման դասին, դիտեցին դպրոցում գործող տիկնիկային թատրոնի Հ.Թումանյանի «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը:
Համակարգչային կաբինետում կազմակերպվեց հանդիպում տարրական կրթության մեթոդական միավորման անդամների, «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչների հետ, անցկացվեց ազատ ու անկաշկանդ քննարկում, մտքերի փոխանակություն 1-4-րդ դասարանների դասագրքերի, դասավանդման ժամանակակից մեթոդների, միջոցների, խմբային աշխատանքի, դպրոց-համալսարան համագործակցության, կրտսեր դպրոցականների կրթության տարիքային առանձնահատկությունների, նախաայբբենական շրջանում տառուսուցման, քերականական նյութերի, վայելչագրության, սովորողների սոցիալականացման, ուսուցչի արտադասարանական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ:
Ամբիոնի դասախոս, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը զրուցեց աշակերտների հետ, ուսուցիչներին ներկայացրեց իր և դոցենտ Լ.Ավագյանի հեղինակած «Աշխատանք բնագրի շուրջ>> ուսումնական ձեռնարկը, որը նպատակաուղղված է սովորողների խոսքի զարգացմանը, լեզվա-ոճական կարողությունների մշակմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համընդհանուր ներառական կրթությանն անցնելու շուրջ հարցեր, ներկայացվեց մանկավարժական գիտությունների թեկնածու Ա.Միքայելյանի «Հայերենի ուղղագրության ուսուցման առանձնահատկությունները ներառական կրթության պայմաններում» մենագրությունը,որն օգտակար է լինելու մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ծնողների համար:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Բալայանը նշեց, որ ներառականության գաղափարը կարևոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ իբրև հանդուրժողականություն, հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու տեսանկյունից:
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի տեղակալ,մանկավարժական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան 1-6-րդ դասարաններում» ձեռնարկը, որը կօգնի մաթեմատիկայի ծրագրային նյութերի յուրացմանը՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:
10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հանդիպում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման խնդիրների շուրջ, անցկացվեց քննարկում,որը վարեցին դասախոս Կ.Աղաբաբյանը ,ամբիոնի ասիստենտ Ա.Բաբաջանյանը:
Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում: Դասախոսների և աշակերտների միջև ստեղծված կապը միանշանակ կարևոր էր.այդ պահին 12-րդ դասարանի աշակերտուհիներ Օֆելյա Միրաքյանը, Սյուզի Առաքելյանը, Աննա Սահակյանը, Անի Սիմոնյանը և Մերինե Սիմոնյանը ցանկություն հայտնեցին դիմելու մանկավարժական համալսարան՝ ստանալու աշխարհի ամենագեղեցիկ՝ ուսուցչի մասնագիտությունը:
Աշակերտներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպման ավարտին ամբիոնի վարիչ Ջ.Գյուլամիրյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես լինելու ուսուցիչների կողքին, նրանց աջակցելու ուսուցման գործընթացում նոր, փոխներգործուն մեթոդների,խմբային աշխատանքի, նախաայբբենական շրջանում տառուսուցման կազմակերպման և դպրոց-համալսարան կապի ամրապնդման գործում:
Դպրոցի տնօրինությունը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով նման օգտաշահ հանդիպումներն ուսուցիչների և աշակերտների հետ, քննարկվող թեմաների կարևորությունը, արդիականությունը և անհրաժեշտությունը,որոնք նոր, թարմ շունչ ու աշխուժություն են հաղորդում ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպման ավարտին հյուրերը դպրոցի գրադարանին նվիրեցին գեղարվեստական գրքեր, հեքիաթների ժողովածու, մուլտֆիլմերի սկավառակ, մասնագիտական գրականություն, ուսումնական ձեռնարկներ ու բառարաններ:
Ա.Մուրադյան
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց