ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Բաց դաս. Երկնիշ թվերի համեմատումը

Սեպտեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 26-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս մաթեմատիկա առարկայից /Դասվար Ռոզա Թևանյան/։

Դասի թեման․ Երկնիշ թվերի համեմատումը
Նպատակներ՝

  • Կիմանա երկնիշ թվերի համեմատման ալգորիթմը
  • Կկարողանա համեմատել 100-ից փոքր բնական թվերը

Ինտեգրում՝ 

  • Ինտեգրվող ՖԿ բաղադրիչը համապատասխանեցնելով դասի թեմային
  • ՖԿ նպատակ
  • ՖԿ ինտեգրման համար…

 «Կա'նք, պիտի լինենք ու դեռ շատանանք…»

Սեպտեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 21-ին տոն ու խնդություն էր մեր դպրոցում` Երևանի 16 հատուկում: Խորհրդանշական օր, որը մեր դպրոցի համար դարձավ պատմական։ Մինչ մենք փառաբանում էինք մեր սուրբ հայրենիքի Անկախության օրը, անցած փառավոր և հաղթանակած պատմական ուղին, աշակերտներն ասմունքով, հայրենասիրական երգերով, պարերով ներկայացնում էին իրենց խոր հայրենասիրությունը, ՀՀ կառավարությունից ստացանք մեր դպրոցի համար…

Նվիրի'ր երազանք

Սեպտեմբերի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

17.09.2019թ. Վանաձորի «Վերնատուն» ռեստորանային համալիրում  տեղի ունեցավ Լոռի «Համույթ» կազմապերպության կողմից կազմակերպված «Նվիրի'ր երազանք» խորագրով բարեգործական միջոցառում (կազմակերպիչ` Սեդա Քառյան): Միջոցառման նպատակն էր որոշ չափով իրականացնել  անապահով ընտանիքների երեխաների և գիշերօթիկ դպրոցի սաների ցանկությունները: Իմանալով միջոցառման մասին` Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի աշակերտները սիրով արձագանքեցին: Նրանք իրենց սիրած տիկնիկների, նապաստակների,…

Աշխույժ եռուզեռ և իրարանցում

Սեպտեմբերի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցում ավարտվել է աշակերտական խորհուրդների  հաշվետու ժամանակաշրջանը: Անհամեմատ թուլացել է լարվածությունը և բարձրացել երեխաների տրամադրությունը: Հետաքրքիր է, որ նրանք շատ մեծ շահագրգռվածությամբ են նախապատրաստվում ը նտրություններին: Գուցե պատճառը հենց արդարությունն է և այդ էլ հետաքրքրում է նրանց:

Այսօր ավարտվել է քարոզարշավը, նախապատրաստվել քվեաթերթիկները, ընտրատեղանքը, ընտրացուցակները, ընտրության տուփը:

Ընտրություններն…

Սեմինար-զրույց` «Ճանապարհային նշաններ և նշագծումներ» թեմայով

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի  23-ին  Ոստիկանության Սևանի բաժնի ԱԳ և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Տ.Գնդոյանը, ավագ տեսուչ Մ.Սիմոնյանը Լճաշենի միջնակարգ դպրոցում անցկացրեցին հանդիպում-զրույց՝ «Ճանապարհային նշաններ և նշագծումներ» թեմայով, որին մասնակցեցին  8-րդ  և 9-րդ դասարանների 30 աշակերտներ:
Աշակերտներն իրենց հուզող հարցերով դիմեցին ոստիկաններին և ստացան սպառիչ պատասխաններ:

Ն.Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական…

Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
«Ճանաչել ու սիրել հայրենիքը, իմանալ հայոց պատմությունը». այս հավատամքով էին աշակերտները բեմ բարձրացել:
Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով.փայլուն ելույթներով հանդես եկան VII ա դասարանի սաները, ովքեր հանդես եկան Հայաստանին նվիրված բանաստեղծություններով, երգերով, ևս…

Համադպրոցական ծնողական ժողով

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 13-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ժողով: Ժողովն ընթացավ նախապես ներկայացված օրակարգով: Դպրոցում ծնող-դպրոց համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա:

Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները…

Մայր Հայաստան, ազատ, անկախ

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Այո՛, մենք հայ ենք,հայեցի ծնվել և ապրում ենք աստվածային այս հողի վրա, որը կոչվում է Հայոց հող։ Մեր արմատները հասնում են մինչև արև։ Մենք գիտենք ապրելու և հարատևելու գաղտնիքը։

Անկախության 28֊րդ ամյակին ընդառաջ՝ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Ս. Բաղդասարյանը, կազմակերպիչ՝ Ա. Ավագյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Լ. Սողոմոնյանը կազմակերպել էին…

Իմ ազատ, անկախ Հայաստան

Սեպտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախ  Հայաստան
Մեր  լույս  գալիքի
Ոսկեծին  երազ…

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական, ուրախ տրամադրություն էր:

Հպարտությամբ է լցվում հոգիդ, երբ լսում ես անկախ Հայաստանին նվիրված գեղեցիկ ասմունքն ու խոսքը:

«Հայաստանը  ես  եմ», «Հայաստանը  դու  ես» խոսքերը  հիշեցնում  են  քեզ,  որ  դու  մասնիկն  ես  ազատ,  անկախ  Հայաստանի: Իրար են հաջորդում աշակերտների  անկաշկանդ, սահուն խոսքը, երեխաների գեղեցիկ ասմունքը:

Այս ամենն ընդմիջվում էր Հայաստանին նվիրված խրոխտ երգերով ու պարով, որի ընթացքում մասնակիցները ծիածանում էին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ  հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:

1991թվական սեպտեմբերի  21… Ղողանջեցին եկեղեցիները հայոց աշխարհի՝ ավետելով իմ հայրենիքի նոր ու անկախ օրը:

Հռչակագիրն ընթերցեց 6-րդ ա դասարանի  աշակերտ Արա  Դավթյանը:

Միջոցառումն  ամփոփեց  դպրոցի տնօրեն  Ա. Մուրադյանը և  նշեց, որ այս տոնը համայն  հայության  հոգու  և սրտի տոնն …

Ֆլեշմոբ՝ նվիրված ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին

Սեպտեմբերի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախության տոնին ընդառաջ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը և երգի-պարի խմբակի ղեկավար Հ. Մկրտչյանը, ուսուցչուհի Ա. Իսահակյանը  սեպտեմբերի 20-ին կազմակերպել էին ֆլեշմոբ՝ նվիրված ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին:

Աշակերտները նշեցին, որ սեպտեմբերի 21-ը հրաշալի տոն է: Սա նաև մեր անցած ուղին, մեր անելիքներն ու պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է: Մենք…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան