Այո՛, մենք հայ ենք,հայեցի ծնվել և ապրում ենք աստվածային այս հողի վրա, որը կոչվում է Հայոց հող։ Մեր արմատները հասնում են մինչև արև։ Մենք գիտենք ապրելու և հարատևելու գաղտնիքը։
Անկախության 28֊րդ ամյակին ընդառաջ՝ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Ս. Բաղդասարյանը, կազմակերպիչ՝ Ա. Ավագյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Լ. Սողոմոնյանը կազմակերպել էին միջոցառում՝ «Մայր Հայաստան՝ ազատ,անկախ...» խորագրով։ Միջոցառման մեկնարկը տրվեց հեծանվային շքերթով՝ եռագույնի ծածանմամբ՝ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից։ Դպրոցը փողփողում էր եռագույնի ծփանքով, հայի ոգով, երգ ու պարով։ Միջոցառումն ավարտվեց շուրջպարով՝ ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ։
Ներկաներին ողջունեց և տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն՝ տիկին Է. Մուրադյանը նշելով՝ «Անկախությունը արժեք է, գիտակցություն, որը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իսկ այն պահպանելու առաքելությունը բոլորինս է»։
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց