ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Բաց դաս «Ֆիզիկա» առարկայից

Մայիսի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Թեման`«Մեխանիկական տատանումներ և ալիքներ»
08.05.2019թ., ուսուցչուհի`Գ.Մարտիրոսյան
Դասին մասնակցում էին X-6 (ֆիզմաթ ենթահոսք) աշակերտները:

Բոլորը հետաքրքրությամբ դիտեցին տեսաֆիլմ աշխարհահռչակ ֆիզիկոս Ֆուկոյի մասին, որից հետո դասապրոցեսը զարգացավ թեմային առչվող առաջադրանքներով, հարց ու պատասխանով, որոնք բխեցին փոքրիկ սյուժեներ դիտելուց հետո:

Դասը հագեցավ երաժշտական կատարումով…

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց

Դասասենյակների անվանակոչում ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և երգի մեծ արքա Կոմիտասի անուններով

Մայիսի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

      2019թ. ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ « Գործն է անմահ…» խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և Հայ երգի արքա Կոմիտասի հոբելյանական 150-ամյակին:

     Հայոց մեծերի շունչն ու հոգին էր թևածում դպրոցում: Ամեն ինչ թումանյանական էր՝ պարզ, հյուրասեր և մարդամոտ՝…

Անգլերեն լեզվի դասավանդումը նրա մասնագիտությունն է և կյանքի անբաժանելի մասը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա և IIIբ դասարաններում տեղի ունեցավ միջոցառում նվիրված անգլերենի այբուբենի ավարտական տոնին /անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյան/։

Աշակերտները ցուցադրեցին ուսումնական տարվա սկզբից իրենց ստացած գիտելիքներն անգլերենից բանաստեղծությունների, երգերի և երկխոսությունների միջոցով: Փոքրիկները լավ տրապետում են օտար լեզվի բոլոր նրբություններին, կարողանում են ազատ շփվել: Միջոցառման ավարտին ծնողների և ուսուցիչների…

«Բուլլինգը դպրոցում» սեմինար-խորհրդատվություն

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

 Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կայացավ «Բուլլինգը դպրոցում» թեմային նվիրված սեմինար-խորհրդատվություն դպրոցի աշակերտական խորհրդի համար: Խոհրդատվությունն անցկացրեց դպրոցի հոգեբան Ռ. Չեպուրնիխը: 

Այսօր դպրոցներում շատ հաճախ է հնչում «Բուլլինգ» հասկացությունը: Բուլլինգը (անգլ`bullying) դասարանի բոլոր աշակերտների (կամ նրանց մի մասի) հետապնդողական գործողություններն են` ուղղված մեկին: Որպես հետապնդում կամ հոգեբանական բռնություն կարող…

«Առողջ ապրելակերպի» շրջանակներում բաց դաս

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 6-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9 ա դասարանում «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Ռ.Քեշիշյանը «Առողջ ապրելակերպի» շրջանակներում անցկացրեց բաց դաս «Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ» խորագրով: Ուսուցիչը խոսեց այդ վնասակար սովորությունների մասին, մատնանշեց դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Դասի ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ընդլայնեցին իրենց գիտելիքները:Դասն անցավ բազմաբովանդակ…

Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինսիտուտ֊թանգարան

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IXա դասարանի աշակերտները պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինսիտուտ֊թանգարան։ Հուշահամալիրում աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին, աղոթեցին զոհերի հոգիների հանգստության համար։ Թանգարանում Հ. Ղազարյանը անցկացրեց բաց դաս՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Եղեռնի սահմռկեցուցիչ դեպքերի մանրամասնությունները։ Թանգարանում աշակերտներին ներկայացվեցին…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. դասը վարում է ոստիկանը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 3-ին  Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի տեղակալ Վենյամինովը և անչափահասների գործերով և ընտանիքում  բռնության կանխարգելման  բաժնի  տեսուչ Գ. Գասպարյանը  10-րդ և 11-րդ  դասարանների  սովորողների համար համակարգչային սրահում ինքնատիպ և բովանդակալից դաս վարեցին՝ «Դասը վարում է ոստիկանը» նախաձեռնության շրջանակում: Դասի հիմնական ընթացքը հյուսվեց աշակերտների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերով. նրանց հետաքրքրում էր…

Ցուցահանդես «Ստեղծագործում են երեխաները» խորագրով

Մայիսի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Գարուն՝ զարթոնքի, նոր կյանքի սկիզբ: Իսկ գարնան ամիսներից մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է : Թերևս դա է պատճառը , որ Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» ուսումնական առարկաների ուսուցիչներ Հ.Կոստյանը, Լ.Մաթևոսյանը մայիսի 2-ին կազմակերպեցին արդեն ավանդական դարձած ցուցահանդես «Ստեղծագործում են երեխաները» խորագրով: Ներկայացված աշխատանքները բազմազան են…

Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում.

Մայիսի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը իր հերթական նիստում որոշեց. Զատկի տոնի կապակցությամբ Ձորք համայնքում իրականացնել բարեգործության ծրագիր և ներկայացնել Վորլդ Վիժն կազմակերպությանը: Ծրագիրը կյանքի կոչվեց վերջինիս հովանավորությամբ  /ՎՎ աշխատակից Անուշ Մեժլումյան/։
Աշակերտական խորհուրդը և սովորողների հետ դաստիարակաչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ այցելեցին Ձորք համայնքում ապրող միայնակ տարեցներին,…

Մասնագիտական կողմնորոշում

Մայիսի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մասնագիտական կողմնորոշում 2»

03․05․2019 թ․ Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Սյունիքի տարածաշջանային պեական քոլեջի դասախոսների և և IX դասարանի աշակերտների հետ: կարևորելով ՀՀ Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով Սյունիքի մարզում և հանրապետության տարբեր տարածաշրջաններում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, քոլեջի դասախոսները…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան